Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույց. «Արման Մելիքյանը չպատժվեց, որովհետև պատիժ սահմանված չէ»

Մայիս 09,2013 21:28

Հայաստանի նախագահի 2013թ. ընտրությանը հետևող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է ընտրական վերջնական զեկույցը:

Ընտրարշավի և քարոզարշավի ֆինանսավորման մասով զեկույցում ասվում է, որ թեև ընտրական օրենսգիրքը հավասար հնարավորություններ է սահմանում բոլոր թեկնածուների համար, սակայն քարոզարշավի որոշ կանոնակարգերը և դրանց իրականացումը ցույց տվեցին, որ վարչական ռեսուրսների չարաշահման դեպքերը բավարար չափով պաշտպանված չեն:

Հիմնարար ազատությունները ընդհանուր առմամբ հարգված էին, և բոլոր մրցակիցները քարոզարշավն իրականացրին առանց արգելքների, սակայն հօգուտ գործող նախագահի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները նկատել են պետական կառավարման և վարչական ռեսուրսների չարաշահում:

Բոլոր թեկնածուները գրանցումից հետո ներկայացրել էին իրենց եկամուտների հայտարարագրերը և ակտիվները, բայց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը իրավասություն չունի հրապարակված տվյալների արժանահավատությունը գնահատելու: Արման Մելիքյանը քարոզարշավի հաշիվ չի բացել և չի ներկայացրել ֆինանսական հայտարարագրերը, բայց չի պատժվել, քանի որ նման դեպքի համար պատիժ սահմանված չէ:

Հետընտրական զարգացումների մասով զեկույցում ասվում է, որ հիմնական հեռարձակողները, այդ թվում «Հ1»-ը, ընտրողական մոտեցում եմ ցուցաբերել հետընտրական իրադարձությունները լուսաբանելիս` ընտրությունների անցկացման վերաբերյալ քննադատությունը սահմանափակելու նկատելի միտումով: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ուսումնասիրած բոլոր լրատվամիջոցները լուսաբանել են Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հավաքները և ցույցերը, սակայն հիմնական հեռուստաալիքները տրամադրում էին միայն ընդհանուր լրատվություն, իսկ երբեմն բողոքի ցույցերի մակերեսային և մարգինալ լուսաբանում: «Արմենիա» հեռուստաալիքը բողոքի ցույցերը ներկայացնում էր կողմնակալ և բացասական պատկերով: Միևնույն ժամանակ, այս հեռուստաալիքները հաճախակի կրկնում էին ոստիկանության հայտարարությունը, որ ցույցերը լիազորված չեն:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031