Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը Ծառուկյանին, Տեր-Պետրոսյանին, Սեֆիլյանին հրավիրում է Անի հյուրանոց՝ միավորման

Մայիս 09,2013 21:25

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարեց, որ 4 ամիս առաջվա իր առաջարկը ճիշտ չհասկացան, լավ չհասկացան: Նա իր պարտքը համարեց մեկնաբանել իր առաջարկը. «Այդ առաջարկը նրա համար է, որ ամեն մեկը դուրս գա իր փոքր գիշեր-ցերեկից, իր փոքր կուսակցականությունից, իր փոքր նախագահությունից»:

Անդրադառնալով մայիսի 5-ին հրավառությանը եւ շուրջպարին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հարց տվեց՝ ո՞ւմ համար էր այդ հրավառությունը. «Ես եկել եմ Ազատության հրապարակում իմ խոստման համաձայն ձեզ ասելու ոչ թե մնաք բարյավ, այլ այն, որ պայքարը շարունակվում է: Պայքարը շարունակվում է բոլոր նրանց համար, հատկապես երիտասարդներին տարիքով եւ հոգով, ովքեր զորակցել են ինձ, օրհնել են, ես չեմ մոռանա եւ չեմ զիջի: Ինձ պետք չի ոչ մի աթոռ, ինձ պետք չի ոչ մի նախագահություն, բայց հինգ տարի անց, հինգից քիչ ունենալու ենք որակապես նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետություն, եւ չեմ ասի որտեղ չկա Սերժ Սարգսյան կամ մյուսները: Բայց մեր բոլորի պարտականությունն է այս հինգ տարիներին կերտել նոր Հայաստանը»:

Նա խոսեց քննարկումների մասին, որ Րաֆֆին մնալու է թե չի մնալու, դառնալու է շտաբի պետ, թե ինչ. «Ես ուզում եմ ասել, որ այս պայքարը իզուր չի: Մենք կտեսնենք այս պայքարի արգասիքը եւ ունենալու ենք ազատ, արդար եւ երջանիկ Հայաստան՝ միասին: Բարեւ Երեւան դաշինքն իր համար որոշումը կկայացնի առաջիկայում, ես ասում եմ, որ ազատ արդար ընտրութունների դեպքում Բարեւ Երեւանը կլիներ մեծամասնություն կամ գոնե երկրորդ տեը կգրավեր: Բայց մենք գիտենք ինչ երկրում ենք ապրում: Սա չի նշանակում, որ մենք պետք է տանը նստենք եւ խավարն անիծենք: Ժողովուրդը պետք է իր հարգանքը, իր ճանապարհը ցույց տա մեզ բոլորիս՝ ինձ ներառյալ: Ցույց տվեք ժողովուրդ Րաֆֆիին, Լեւոնին, Հրանտին, Գագիկին, Ժիրայրին, բոլորին ճանապարհը միացման: Որովհետեւ հեռահար այս պայքարը չի լինի: Որովհետեւ ես այս խաղը, եթե կուսակցական խաղ է, չեմ խաղալու»:

Նա հայտարարեց․ «Մայիսի 19-ին Անի հյուրանոցում ժամը 13-ին ով իրեն համախմբման ենթակա է համարում եւ հարգում է ժողովրդի փետրվարի 18-ի ձայնը, ով համարում է, որ մայիսի 5-ին խեղվեց ժողովրդի ձայնը, ես հրավիրում եմ՝ ոչ թե որպես տանտեր, հյուրընկալ, եկեք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Շուտով լույս կտեսնի Րաֆֆիերենի համառոտ բառարանը, որի շնորհիվ մարդիկ վերջապես կըմբռնեն այս առաջին հայացքից անիմաստ թվացող բառերի շարանի տակ թաքնված խորիմաստ մտքերը….

  2. aragast says:

    Ես գիտեմ, որ արտասահմանում ծնված մեծացած մարդու համար շատ դժվար է համակերպվել Հայաստանյան պայմաններին՝ լեզու գտնել մարդկանց հետ,չափած-ձևած խոսել,որ չփորձեն մտքերը շուռ տալ և վատ վիճակի մեջ գցել մարդուն։ Ինձ թվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հավատացած էր,որ ազնիվ մարդիկ շատ կան Հայաստանում, կլսեն իրենց խղճի ձայնը, կդադարեն կողոպտել ժողովրդին,կսկսեն աշխատել օրենքով,կամ բաց ճակատով կգան Ազատության հրապարակ կպայմանավորվեն հետագա ծրագրերի մասին։Բայց ավաղ, ինչպես՞կարող է սատանան փոխվի դառնա մարդ և գնա քրիստոնյա հայի հետ մտածի ժողովրդի մասին։ Մենք բոլորս Րաֆֆիին վատ իրավիճակի մեջ ենք գցել։Մարտի վերջին օրերին ես Ազատության հրապարակում տեսնելով նրան հացադուլ անելիս շատ հուզվեցի, մտածեցի, միթե՞ մենք արժանի ենք այս մարդու զրկանքներին և նրա անձնազոհ պայքարին։Կարծում եմ որ իր թիմը ևս արժանի է գովասանքի։

  3. Նինի says:

    Այո, հավաքվել Անիում ու մի լավ քեֆ անել, տաշտուշ, վերջում՝ նարգիլեով ու օդ կրակելով:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031