Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Պարտվեցի ես. եթե պետք է քավության նոխազ` դա ես եմ»

Մայիս 09,2013 21:17

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր, երբ եկավ Ազատության հրապարակ, մոտ 10-15 րոպե ողջագուրվեց գրեթե բոլոր հավաքվածների հետ, բարեւեց ու գրկեց՝ սովորության համաձայն:

Մինչ նրա գալը հրապարակում ելույթ էր ունենում մի ձեռնափայտով տատիկ, որը ձեռնափայտը մի կողմ գցած՝ ինքնամոռաց պարում էր «Ժառանգության» քարոզչական երգ-երաժշտության տակ:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթի սկզբում շնորհավորեց Մայիսի 9-ը, նրանց, ովքեր կան եւ չկան. «Նրանց, ովքեր կերտեցին այս օրը, բայց այս պահին իմանալով, որ իրենց եղբայրնրը, հայրերը կերտել են հայրենիք, ոչ թե անտեր են, անտեր են մնացածը, բայց մնացել են այս տեսախցիկներից դուրս»:

Նա շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր եղել են իր կողքին. «Կարող է իրար լավ չհասկացանք, կարող է մեկը իր սենյակում դատեց մյուսին, բայց մի բան ակնայտ է, որ այս հորձանուտից հաղթական այս տոնը մեզ ուղեցույց, մենք պարտավոր ենք այս հորձանուտից, այս հիասթափությունից, այս արտագաղթից դուրս գալ: 5 տարի հետո չի լինելու: Ժողովուրդն իր գործն արեց, եւ իրավունք ունի ակնկալել իր ընտրյալներից այն գործողությունները, որ կբերեն ոչ թե մի հոգու, այլ ժողովրդի հաղթանակը: Ես նույնպես իրավունք ունեմ ակնկալել մեր ժողովրդից, որ փետրվարի 18-ի այդ հաղթանակը, այդ վերածնունդը բավարար չէ: Այդ մի հատ քվեով բավարար չէ գնալ տուն ու կայքերով նայել, թե ինչ է լինելու այս հրապարակում: Ժողովուրդը ինքը նաեւ պիտի տերը լինի այդ պայքարին: Պահը եկել է, որ ես ձեզ ասեմ, սիրելի հայրենակիցներ, մի բան պիտի փոխվի: Պիտի տեղի ունենա սերնդափոխություն իշխանությունում, որը հերթական անգամ կեղծ ճանապարհով ընտրվեց, եւ հերթափոխություն ընդդիմությունում եւ ժողովրդում: Փետրվարի 18-ին հայ ժողովուրդը հաղթեց միանշանակ: Սա ոնց որ հաշվետվության պահ է: Անհավատների այս բանակում ժողովուրդը հաղթեց: Պարտվեցի ես: Ինձնից ավելի պարտվել է Սերժ Սարգսյանը: Մայիսի 5-ին որպես այդ պայքարի շարունակություն, մայիսի 5-ին պարտվեցինք մնացած բոլորս: Այս հաղթանակի օրը չխտացնենք գույները, բայց բոլորս՝ ինձանից սկսած գտնվում ենք պարտության մեջ: Եվ դա վերաբերում է Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, մնացած բոլորիս է վերաբերում: 5 տարի մեր հանրապետությունը, եթե պիտի դառնա ժողովրդական, սահմանադրական հանրապետություն, եթե պիտի դուրս գա սոցիոլոգների, քաղաքապետերի կեղծ հորձանուտից, եւ դուրս պիտի բերենք մեր երկիրը այս վիճակից, Գյումրիից եւ Վանաձորից մինչեւ Աբովյան եւ Սիսիան, այս մեր մայրաքաղաքը, որ ունեցավ քաղաքական հերթական հակամշակույթ մայիսի 5-ին, մի բան պիտի փոխվի: Եթե պետք է որեւէ մեկը զիջի, նահանջի, որեւէ մեկի քավության նոխազը դառնա՝ ընդդիմադիր թե իշխանական, դա կլինեմ ես: Եթե որեւէ մեկի համար պետք է քավության նոխազը, ոչ մի բան չարած մարդու առաջ հաշիվ տվողը, դա ես եմ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031