Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Բոշաներով ընտրությունները մի տեղից դուրս են գալու»

Մայիս 09,2013 14:09

«Պատերազմի մասնակիցը խնդիր ունի դեղորայքի, սա երկի՞ր է: Հիմա կգան թվով, շարքերով, դատարկամիտները, դատարկ գլուխները կանցնեն, իսկ հաշմանդամը կմնա էլի անդեղորայք: Պատերազմի շատ մասնակիցներ հաշմանդամ են, խնդիր ունեն քայլելու եւ այսօր ոչ մի հնարավորություն չունեն, գամված են անկողնուն»,- այսօր Հաղթանակի զբոսայգում նման կարծիք հայտնեց Հայրենական մեծ պատերազմի հերոսներին հարգանքի տուրք մատուցելու եկած Գուրգեն Եղիազարյանը: Նա դժգոհեց, որ պատերազմի մասնակիցներն անտեսված են եւ պետության ուշադրությունից դուրս են մնացել:

Նրա կարծիքով, մայիսի ինը պատերազմի մասնակիցներին հարգանքի տուրք մատուցելու պաշտոնյաների հերթական բլեֆն է, որ ամեն տարի գալիս են կատարելու. «Պետք է մտածենք՝ ինչ վիճակ է այսօր, 41 թվականի հերոսամարտի մասնակիցները մի բուռ են մնացել, բա պետությունն այսօր էդ մի քանի հարյուր մարդու հավուր պատշաճի օգնության ձեռք չմեկնի՞, սրանց համար էդ պատերազմը խորթ է»:

Պարոն Եղիազարյանը նաեւ շարունակեց. «Աստված չանի, որ պատերազմ լինի: Բայց մենք այսօր անվտանգության խնդիր ունենք չլուծված: Հայաստանը դատարկվում է, հայաթափվում է: Աննորմալ ընտրություններով, թաղային հեղինակություններով, կեղծիքներով, բոշաներով ընտրությունները մի տեղից դուրս են գալու: Աստված չանի, որ դուրս գա սահմանից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Բայց երկիրը արդեն զավթված է, գուցե դրանից սկսել;

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031