Լեհաստանի Լեգնիցա քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից համեմատաբար հաջող են հանդես գալիս գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը (նկարում), ինչպես նաեւ Զավեն Անդրիասյանը: Նրանք չորս տուրից հետո վաստակել են 3,0-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակում տեղ են զբաղեցնում երրորդ տասնյակից ներքեւ:
Այսօր` 5-րդ տուրում, Սերգեյ Մովսիսյանն ու Զավեն Անդրիասյանը խաղում են միմյանց հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ