Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինչպես 2008-ին, այնպես էլ 3008 կպայքարենք. չեք ուզում՝ գնացեք տունը նստեք». Լեւոն Տեր- Պետրոսյան

Մայիս 09,2013 13:56

«Հինգ տարի է` ասում ենք` այս գողերից ու ավազակներից պետք է ազատվեք: Սա գրավականը չէ, սա խնդիրն է, նպատակն է: Եթե չեք համարում, որ գող են, ավազակ են, գնացեք, հանգիստ ապրեք, համարում ե՞ք գող ու ավազակ, ուրեմն պետք է ազատվել, ուրիշ բան չկա, ուրիշ խնդիր չկա»,- ասել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր- Պետրոսյանը` պատասխանելով այն հարցին, թե եթե տարիներ առաջ պայքարը գնում էր ազատագրման համար, ապա հիմա ինչի համար է տարվում:

ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե ի՞նչ պայքարի միջոցներ եք առաջարկում և հնարավո՞ր է ՀԱԿ-ը դարձյալ դուրս գա փողոց, Լեւոն Տեր- Պետրոսյանը ասել է. «Ինչ է նշանակում փողոց դուրս գալ, փողո՞ցն է միայն պայքարը, եթե քաղաքական ուժը կա, քանի գոյություն ունի, պետք է պայքարի, ուրիշ բան չկա»:

Ըստ էության` 2008 –ի պայքարը արդյունք չտվեց, լրագրողի այս դիտարկմանը Լեւոն Տեր- Պետրոսյանը ասել է. «Ուրեմն հարյուր տարի պետք է պայքարի, եթե պայքարենք, ապա արդյունք կլինի: Ինչպես 2008-ին, այնպես էլ 3008-ին էլ կլինի, քանի կա խնդիր` պետք է պայքարենք: Չեք ուզում` գնացեք տունը նստեք, ինչ եք ուզում` պայքարե՞լ, ուրեմն պայքար, պայքար մինչեւ վերջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Էս կարող ա իրան ագռավի տեղ ա դրել ու դեռ հարյուր տարի պատրաստվում է էս ազգի զահլեն տանել??

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031