Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հաղթանակ» զբոսայգում նշվել է Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնը

Մայիս 09,2013 13:24

1-Haxtanaki-or-9.05.135-Haxtanaki-or-9.05.13Շուշիի ազատագրման 21-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձի տոնը նշվել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը և գործադիր մարմնի ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման գոյամարտում զոհվածների հիշատակին:

Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է. «Մայիսի 9-ը մեր տանն առանձնահատուկ խորհուրդ ուներ, քանի որ հայրս ևս մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Ուրախ եմ, որ մենք վերականգնեցինք մայիսի 9-ը՝ որպես պետական տոն: Ամեն անգամ այս օրը հիշում եմ իմ հոր խոսքերը, որ սա նաև հայ ժողովրդի հաղթանակի օրն է և մեր պատմության կարևորագույն էջերից մեկը:

Մենք պետք է հպարտությամբ հիշենք, որ նաև հայ զինվորն է Մեծ հայրենականում իր պարտքը կատարել, քանի որ պայքարելով ֆաշիզմի դեմ՝ նրանք պայքարում էին հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի»:

Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ Կառավարությունը կանի ամեն ինչ, որպսզի վետերանները զգան և պետության, և հասարակության ուշադրությունը:

Այնուհետև կազմակերպվել է զինվորական շքերթ, որից հետո վարչապետը մասնակցել է վետերանների համար կազմակերպված զինվորական վրանային ճաշին:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031