Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես մեծարել վետերաններին

Մայիս 09,2013 13:10
veteran

«Հարգելի Դավիթ Սարիբեկյան, մայիսի 9-ը Հաղթանակի եւ խաղաղության տոն է, որը ողջ հայ ժողովուրդը նշում է հաղթանակած մարդու արժանապատիվ հպարտությամբ: Շնորհավորում եմ Ձեզ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով առողջություն եւ երկար տարիների կյանք»,- անցյալ տարի այսպես է շնորհավորել ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ինձ՝ Հայրենական պատերազմի վետերանիս:

Մայիսի 9-ին, երբ մենք՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններս, թվով հինգ հոգի, գնում էինք Մոնումենտ՝ տոնակատարության, Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ամեն մեկիս պարգեւատրում էր 100.000-ական դրամով… Ի դեպ, երբ այն դահլիճում, որտեղ մեր հարգելի ռեկտորը հարցեր էր քննարկում, ներկա էին համալսարանի շատ աշխատողներ: Երբ պարոն Միրզախանյանը պատերազմի վետերաններիցս յուրաքանչյուրին տալիս էր ծրարի մեջ դրված 100.000 դրամը, դահլիճի ներկաները ծափահարում էին: Ես կարծում եմ, որ մեր ռեկտորը այդպես էր վարվում, որ բոլորն էլ իմանային, որ այդ գումարը նա իր գրպանը չի դրել, այլ տվել է պատերազմի վետերաններին: Բայց միաժամանակ ասեմ, որ նախկին ռեկտոր Ղուկասյանը տոնակատարության գնացած պատերազմի վետերաններիս երբեք ոչ մի կոպեկ էլ չէր տալիս:

ԴԱՎԻԹ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031