Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյան. «Մենք փախչելու տեղ չունենք, մեր տունը գող է մտել, գողերին պիտի վռնդենք»

Մայիս 09,2013 12:59

Այսօր ժամը 15.00-ին «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը, Տիգրան Խզմայլանը, Ալեք Ենիգոմշյանը և այլք հանրահավաք կանցկացնեն, իրենց բառերով ասած, համաժողովրդական ապստամբության կենտրոնում` Գյումրիում:

Գյումրիում մի քանի օր առաջ պարզաբանելով հանրահավաք անցկացնելու իրենց նպատակը` Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Փետրվար 18-ին տեղի ունեցած ընտրությունը , որ դժբախտաբար ապրիլի 9-ին համարժեք ամփոփ չստացավ և հերթական անգամ այդ օրերը առաջնորդող խումբը նմանվեց նախորդ ընդդիմադիր ուժերին, որոնք միշտ սխալ մարտավարություն ընտրելով` մեր ժողովրդին այսպես ասած ըմբոստ, ոգեղեն ալիքը, որ բարձրանում է տարին մեկ, պարբերաբար նորից տարան փակուղի: Մենք ապրիլի 9-ին որոշել ենք, որ այլևս որևէ ուժի աջակցելը իմաստ չունի, որովհետև այդ դառը փորձը հերթական անգամ հասկացրեց, որ օր առաջ մենք պետք է մեր ծրագրի հետևից գնանք, այլ ոչ թե այս կամ այն անձի կամ ուժի հետևից: Մենք շատ ժամանակ չունենք, ովքեր որ պատրաստ են մեր երկիրը, մեր ժողովրդին այս վիճակից դուրս բերելու, ապա վաղուց պետք է արագացնենք մենք: Դա Է պատճառը, որ նախօրոք ծրագրավորած մեր պլանից դուրս սկսում ենք հավաքները:

Մայիսի 9-ի հավաքը, որ մենք ժամը 3-ին անցկացնելու ենք թատրոնի շենքի մոտ, մենք էդ նույն հավաքը կարող էինք անցկացնել ինչ-որ փակ դահլիճում, սակայն ինչո՞ւ ենք անում դա հրապարակային, բաց, դրանով մենք նաև ուզում ենք մեր ժողովրդին ևս, ավելի ճիշտ մեր ակտիվին հասկացնել, որ իրավիճակը օրհասական է: Մենք, ըստ էության, փողոց դուս գալով, հրապարակ դուրս գալով, ուզում ենք ահազանգել ակտիվին, որ ժամանակը եկել է կազմակերպելու, և մեր հավաքները չեն նմանվելու նախորդ 15-20 տարվա հավաքներին»: Ըստ բանախոսի, հավաքից հավաք ամփոփելու են արածը ու ստանձնելու են նոր պարտականություններ: Նրա ասելով, առաջնորդների ժամանակն ավարտվել է, եկել է առաջնորդող խմբերի ժամանակը:

Տիգրան Խզմալյանն էլ հավելեց, որ հայը այլևս արտագաղթելու տեղ չունի, պիտի մտածեն, որ իրենց տունը գող է մտել ու վռնդեն այդ գողերին: «Ես կարծում եմ, որ մենք այդ հնարավորությունն ու շռայլությունը չունենք, որպեսզի թույլ տանք ևս տարիներ անցնեն, մինչև փոփոխություներ լինեն: Շատերը հարցնում են` դուք ասում եք բոլորիս մասնակցությա՞ մբ, այո՛ , բայց էդ մասնակցությունը , խնդիրը հենց դա է, ոչ թե 5 տարին կամ 3 տարին մեկ գա մասնակցի, գոռա, գնա տուն` հանձնելով որոշելու իրավունքը մի անձին կամ մի խմբին: Խնդիրը այլ է, իզուր չէ, որ մենք անվանում ենք նախախորհրդարան,որովհետև որոշումները պետք է ընդունվեն խորհրդով և խորհրդարանական, օրենսդրական ճանապարհով, որը հենց այս մեխանիզմով, հանրաքվե կլինի, ինչ մեխանիզմ կլինի դա, դա կընտրի ժողովուրդը: Ամենայն հավանակնությամբ հանրաքվեի միջոցով էլ կընտրի, բայց ամեն մեկի ձայնը կհնչի ոչ թե 5 տարին մեկ, այլ ավելի հաճախ, և մենք դա կապահովենք: Ժողովրդի իշխանությունը պահել ժողովրդի մոտ, այլ ոչ թե հանձնել, վարձով տալ, վաճառել և ինչպես մենք տները վարձով ենք տալիս կամ վաճառում ենք, և թողնում փախչում ենք, ո՛չ, այլևս չենք փախչելու, փախչելու տեղ էլ չկա, մեր տունը գողեր են մտել, մենք ոչ թե տները պետք է թողնենք ,այլ գողերին դուրս վռնդենք տներից», -այսպես ներկայացրեց իրենց ծրագիրը Տիգրան Խզմայլանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031