Լրահոս
Օրվա լրահոսը

Ստոկհոլմում բացվել է ABBA-ի թանգարանը (Տեսանյութ)

Մայիս 09,2013 13:50

ABBA-ի նոր թանգարանում, որը բացվել է Ստոկհոլմում՝ կարելի է պարել, երգել ու նույնիսկ խոսել լեգենդար խմբի մասնակիցների հետ: Ըստ ntdtv.ru-ի՝ ցուցադրված են խմբի բեմական հագուստները, ձայնասկավառակները եւ երաժշտական գործիքները: Կան նաեւ ինտերակտիվ ցուցանմուշներ: Մասնավորապես՝ դաշնամուր, որը միացված է խմբի անդամ Բյորն Ուլվեուսի տան դաշնամուրին, եւ երբ նա սկսում է նվագել՝ այդ մեղեդին հնչում է նաեւ թանգարանում տեղադրված գործիքից:

Կա նաեւ հեռախոս, որի համարն ունեն միայն ABBA խմբի մասնակիցները: Քառյակից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի զանգահարել այդ հեռախոսով եւ խոսել թանգարանի այն այցելուի հետ, որը կհասցնի առաջինը վերցնել ընկալուչը:

Այստեղ կարելի է անգամ պարել եւ երգել երաժիշտների ողջ հասակով մեկ հոլոգրամների հետ:

Թանգարանի բացմանը ներկա են եղել խմբի բոլոր անդամները, բացի Ագնետա Ֆելթսքոգից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031