Հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը հայտարարել է, թե երիտասարդության եւ սպորտի նախարարի փոփոխությունը քաղաքական դրդապատճառներ ուներ, որովհետեւ անընդունելի է, որ կառավարությունը ներկայացնող ուժը կողմ չի քվեարկում կառավարության ծրագրերին։
«ՉԻ» – Գագիկ Մինասյանը, իհարկե, նկատի ունի ԲՀԿ-ին, եւ փաստորեն՝ ասում է այն, ինչը Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը բարձրաձայն չեն ասում։ Լավ են արել, որ այդ նախարարին փոխել են, թե վատ՝ այլ հարց է, բայց խնդիրն այն է, որ նախկին նախարարի մոտ «թղթերով ամեն ինչ կարգին էր»՝ նա սառեցրել էր իր անդամությունը ԲՀԿ-ին եւ ամենեւին էլ այդ կուսակցության քվոտայով չէր նշանակվել։
Իսկ ընդհանրապես՝ քաղաքական դրդապատճառներով սպորտի նախարար նշանակելը փոքր-ինչ տարօրինակ է։ Հազիվ թե մեր սպորտսմենները կուսակցության որոշմամբ ավելի շատ մեդալներ վաստակեն։ Եթե, իհարկե, մեկ այլ որոշմամբ չսահմանվի, որ ցանկացած մրցաշարի արդյունքները ներկայացնելու է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Չորրորդ ինքնիշխանություն»