Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քոչարյանով զբաղվո՞ւմ է ՌԴ դատախազությունը

Մայիս 09,2013 11:43

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության վարույթում է հայտնվել մի գործ, որն առնչվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին նշվում է ՌԴ նախագահի աշխատակազմից ստացված մի նամակում՝ ստորագրված ընդունարանի պաշտոնյաներից Տ. Օվչիննիկովայի կողմից։

«Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոն նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տեղեկացնելով, թե իրենց մոտ Հայաստանից հայտնվել են փաստաթղթեր, որոնցում ներկայացված են փաստեր խոշոր բիզնեսում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցության վերաբերյալ։ Պուտինին ուղարկվել են փաստաթղթեր, որպեսզի ծանոթանալով դրանց՝ ՌԴ նախագահը տեղեկանա եւ համապատասխան գնահատական տա այն իրողությանը, թե ինչպես է նրա անվան տակ թաքնվելով եւ բարի վերաբերմունքն ակնկալելով՝ Քոչարյանը թալանել սեփական ժողովրդին եւ փոքրիկ երկրից միլիարդներ տարել դուրս։

«Ժողովուրդ»-ը նշված տեղեկատվությունը փորձեց ճշտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովից։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ի՞նչ տեղեկություններ ունի նշված փաստաթղթի մասին։

– Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ՝ մեզ ուղղված նամակի եւ ՌԴ նախագահի գործունեությամբ այս կերպ հետաքրքրվելու համար։ Ինչ վերաբերում է Ձեր հարցին՝ փաստաթղթերի մասին, որոնք իբրեւ թե պահվում են ՌԴ գլխավոր դատախազությունում եւ կապված են նշված հաղորդագրության հետ, ուզում ենք հայտնել հետեւյալը՝ այս պահին մենք այդպիսի ինֆորմացիայի չենք տիրապետում։

– Եվ ի՞նչ է պատրաստվում անել Վ. Պուտինն այս գործով։

– ՌԴ նախագահի աշխատակազմի իրավասությունների մեջ չի մտնում քրեական գործերի հետաքննությունը եւ գործունեության ստուգումը ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց, նրանց բիզնես կապերի եւ հնարավոր կոռուպցիոն երեւույթների վերաբերյալ։ Այդ հարցով ամբողջությամբ պատասխանատու է եւ զբաղվում է հետաքննական մարմինը եւ, ինչպես դուք ճիշտ նկատել եք, ՌԴ գլխավոր դատախազությունը։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031