Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանին ուղղակի ինտրի՞գ էր պետք

Մայիս 09,2013 11:13

«Արման, կարո՞ղ ենք առանց տեսախցիկների»,- երեկ կառավարության նիստում ունեցած ելույթից հետո այսպես դիմեց Սերժ Սարգսյանը՝ իր նորանշանակ մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին։ Եւ տասը րոպե Սերժ Սարգսյանը կառավարության անդամների հետ ինչ-որ բան քննարկեց՝ գաղտնի։ Թե ինչ, հայտնի չէ։ Ու մի տեսակ ինտրիգ մտավ, թե այդ ի՞նչ գաղտնի բաներ ասաց Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին, որ չէր կարող նրանց ասել այլ պայմաններում։

Ինչ որ բան հուշում է, որ գաղտնի պայմաններում նա կառավարության անդամներին ոչ մի էական բան էլ չի ասել եւ դա արել է ընդամենը հենց այդ ինտրիգը ստեղծելու համար։ Հիշո՞ւմ եք, երբ Հունգարիան ադրբեջանցի մարդասպան Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին ու նա ազատ արձակվեց, Սերժ Սարգսյանը մի խորհրդակցություն անցկացրեց, որը մի քանի օր շարունակ հեռարձակվում էր։ Եւ այդ խորհրդակցության միակ ինտրիգը ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի դրվագն էր։ «Գորիկ Գուրգենիչ, խորհրդակցությունից անմիջապես հետո կգաք ինձ մոտ՝ հատուկ հանձնարարություն ունեմ Ձեզ տալու»,- դիմեց Սերժ Սարգսյանը ԱԱԾ պետին։ Անցել է արդեն 9 ամիս, եւ որեւէ «հատուկ հանձնարարություն» չի կատարվել, բայց հո այդ պահին ինչ ինտրիգ էր մտել։

Երեկ էլ էր ինտրիգ պետք, որովհետեւ նրա ելույթի «բաց հատվածը» շատ էր անհետաքրքիր։ Էլի ասաց, որ 7 տոկոսանոց տնտեսական աճ է եղել, ասաց, որ «այսուհետ մենք ձեր գործունեությունից ակնկալելու ենք որակական ցուցանիշներ, կառավարության գործունեության արդյունավետության եւ սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ ցուցիչներ… Եվ այդ արդյունքները պետք է լինեն չափելի ու տեսանելի», ասաց, որ «Չափելին աշխատավարձերի բարձրացումն է, թոշակների ավելացումն է»…:

 

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031