Մայիսի 8-ին, ժամը 10.51-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 23 շենքի 2-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ – փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբում հայտանաբերել են 1939թ. ծնված Էմմա Տերյանի դին:
Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները:
Կարդացեք նաև
ԱԻՆ