Լրահոս
Օրվա լրահոսը

Քանդակագործ․ «Քաղաքում ավելի հարմար տեղ չկար, կարծես թե ամեն տեղ սրճարան է»

Մայիս 08,2013 23:33

Այսօր Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստի օրակարգում դրված էր քանդակագործ Տիգրան Արզումանյանի «Լեռնային պար» խմբաքանդակի հետագա ճակատագրի հարցը: Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի անդամները համակարծիք էին, որ պետք է պատժել խմբաքանդակը թալանածներին, ինչպես նաեւ՝ ստիպել «Դվին» հյուրանոցի սեփականատեր հանդիսացող ընկերությանը տրամադրել անհրաժեշտ գումար քանդակախումբը վերականգնելու համար:

Քանդակախմբի հեղինակ Տիգրան Արզումանյանն ասաց, որ ամիսներ առաջ, երբ ինքը քանդակը տեղափոխելու խնդրանքով դիմել էր քաղաքապետարան, այն ժամանակ քաղաքում հարմար տեղ չի գտնվել քանդակը տեղափոխելու համար:

«Քաղաքում ավելի հարմար տեղ չկար, կարծես թե ամեն տեղ սրճարան է»,-պարզաբանեց խմբաքանդակի հեղինակը: Իսկ նիստին ներկա մշակույթի նախարարության ներկայացուցիչը հայտնեց, որ կստեղծվի հանձնաժողով, որը կգնահատի քանդակի վնասի չափերը եւ որոշում կկայացնի այդ մասին:

Նիստի վերջում Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի մասնակիցները հանդես եկան երեք կետից բաղկացած որոշմամբ, որով պետք է իրավապահ մարմինները ուշադրությունը հրավիրել տվյալ հարցին, ինչպես նաեւ սահմանել հստակ ժամանակացույց, որով կհաստատվի քանդակի վերանորոգման հարցը:

Հիշեցնենք, որ «Լեռնային պար» խմբաքանդակի թալանման մասին պարզ էր դարձել մայիս ամսվա սկզբին: Խմբաքանդակը պատրաստված կոփածո պղնձից եւ գտնվում է «Դվին» հյուրանոցի հարակից տարածքում, որի սեփականատերն է համարվում «Կովկասյան կոմունիկացիներ խումբ» ՓԲԸ-ն:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031