Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսական. «Ես ինքս չեմ հավատում, որ Նիկոլը ծախվել է, ես ներքին հավատ ունեմ»

Մայիս 08,2013 21:56

«Նիկոլ Փաշինյանը չընդունեց ՀԱԿ-ի կողմից ԲՀԿ-ի հետ բանակցությունները, բայց ընդունեց Րաֆֆիի կողմից Ծառուկյանի մոտ գնալը, խոսելը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ ակտիվիստների դատավարությունից առաց այսպիսի կարծիք հայտնեցին ՀԱԿ համախոհները՝ քննադատելով, որ Նիկոլ Փաշինյանը չի եկել Տիգրան Առաքելյանի ազատության համար կազմակերպված որեւէ ակցիայի:

Նունե Մկրտչյանի խոսքերով՝ «Իմ երեխան մինչեւ հիմա գիտի մեր երկրի թագավորը Նիկոլն է, պաշտում է, սիրում է նրան: Բայց ցավ եմ ապրում, ես ոնց որ իրեն կորցնեմ: Ինքը տարբերվել է բոլորի մոտ, սիրվել է: Ես իրեն չեմ կարողանում մոռանալ, ոնց որ ռոբոտի նման իմ սրտից հանեմ: Չի ստացվում: Ես ուրախանում եմ, որ տեսնում եմ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին: Իր համարձակ տեսակը: Ճիշտ է, շատ բաներ եմ լսում, որ ինքը փոխվել է, ծախվել է, չեմ ուզում հավատալ: Բայց որ ինքը այստեղ պետք է լիներ՝ միանշանակ, սա բարոյական աջակցություն է: Ես ինքս չեմ հավատում, որ Նիկոլը ծախվել է, ես ներքին հավատ ունեմ, իրեն շատ հարգում, սիրում եմ: Պարզապես ինքը պետք է լիներ մեզանից մեկը: Ես որ այստեղ չլինեմ, այդքան աչք չի ծակի, ինչքան իր չգալը»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Գագիկ Ջհանգիրյանը երբեւէ եկե՞լ է, ինչին կոնգրեսականները  բուռն արձագանքեցին, թե թեման մի շեղեք: Ջհանգիրյանը իր գործերով զբաղված է:

Մեր դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ-ում է իր գործն անում՝  կոնգրեսականները պատասխանեցին, որ ցավ ենք ապրում Նիկոլի համար, քանի որ նրան ում սիրում ես, նրանից մի քիչ ավելին ես պահանջում. «Նիկոլը հրապարակում է եղել, անընդհատ մենք լսել ենք, իր խոսքը, միշտ տարբերվել է, ճիշտ հասկացեք: Մենք գնացել ենք իր խոսքի հետեւից: Հիմա էլ Րաֆֆիի միտինգին Նիկոլի խոսքը մարդկանց մեջ միանգամից կրակ էր արթնացնում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Նիկոլը Սերժի ՀԱԿ-ականն էր:

  2. gago says:

    Անօգնական միամիտներ, թե՞ ինքնախաբեություն…

  3. susanna says:

    Դիտողությունը միանգամայն տեղին է, բացատրություը՝ անխուսափելի:

  4. Alina says:

    Բոլորս ենք հուսով, որ Նիկոլը չի վաճառվել: Գուցե մոլորության մեջ է, գուցե նեղացած, բայց ոչ ծախված: Համենայն դեպս ժամանակը ցույց կտա և հուսով եմ, որ հերթական հիասթափությունը ազգս չի ապրի:

  5. Marina says:

    Շատ ճիշտ դիտողություն էր: Նիկոլն իրավունք չուներ չլինել այն տղաների կողքին, ովքեր հենց իր համար այդքան պայքարել են:

  6. Maxim says:

    Հիասթափությունը,՝ անհիմն է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031