Տեղեկացնելով այս մասին՝ բրիտանական «The Sun» հանդեսը գրել է, թե Մադրիդի «Ռեալից» Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու համար անհրաժեշտ է չեղյալ հայտարարել Մոուրինիոյի եւ «Ռեալի» միջեւ գործող պայմանագիրը, որի ժամկետը լրանում է միայն 2016 թվականին:
Իսկ Արքայական ակումբը պորտուգալացի մարզչի տրանսֆերի համար որպես փոխհատուցում պահանջում է 25 միլիոն ֆունտ ստերլինգ: Սակայն Ռոման Աբրամովիչի սեփականություն հանդիսանող ակումբի ղեկավարությունն առայժմ պատրաստ չէ այդքան ահռելի գումար հատկացնել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ