Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը բացատրեց, թե ինչու է «ռեժիմը որոշել, որ Կոնգրեսը չպիտի լինի ավագանու կազմի մեջ»: Նրա խոսքերով՝ ռեժիմը այդ որոշումն արդեն կայացրել էր եւ ավելի ամրապնդվեց այդ որոշման մեջ, երբ մենք Տարոն Մարգարյանի դեմքը պատռեցինք եւ ցույց տվեցինք, թե ինչ գող ու ավազակի հետ մենք գործ ունենք, ընդհանրապես ինչ ավազակապետական ռեժիմի հետ գործ ունենք: Փաստերով ցույց տվեցինք: Իրենք հասկացան, որ ավագանիում եթե գոնե 1 կոնգրեսմեն լինի, կոնգրեսի գոնե մեկ ներկայացուցիչ, ուրեմն նրանց ամեն մի հանցավոր գործարքը, ամեն մի հողհատկացումը, իրենց հարստանալու ամեն մի հարցը աղմկալի, կատաղի դիմադրություն է ստանալու: Դրա համար փակեցին Կոնգրեսի առաջ ճանապարհը դեպի ավագանի: Պարզ բան է»:
Մեր հարցին՝ ինչո՞ւ ԲՀԿ-ին եւ «Բարեւ Երեւանին» թողեցին մտնի՝ նա պատասխանեց. «Այսինքն դուք մտածում եք, որ կարող էին 100 տոկոսանոց համամասնական ավագանի՞ ծառայել: Ես ասեցի Կոնգրեսին ինչի չեն թողել: Ի դեպ, կներեք, բայց Կոնգրեսը միակ ուժն է, որը ամենայն սկզբունքայնությամբ, վճռականությամբ դրել է այդ ավազակապետերի ձեռքը բռնելու հարցը: Փաստերով խոսել ենք ատկատների մասին, միակ ուժը: Այդ միակ ուժին պիտի թույլ չտային մտնել ավագանի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
անպատկառությունը ոմանց մոտ անսահման է
Փաստերով դատարան գնացեք: Կմերժվեք, չեք հաղթի, շարունակեք մինչև հաղթանակ: Կոնգրեսականների վարկանիշը շատ է ցածր: Նրանք պետք է լուծարվեն: Նոր, հավատ ներշնչող ընդդիմություն պետք է ձևավորվի ում մարդիկ կհավատան: Հին դեմքերը պետք է հեռանան, քանի որ դրանք հավատ չներշնչող դեմքեր են, ձախողված ջուր ծեծողներ, որոնք համառորեն բեմահարթակներից չեն իջնում: