Երեւանի ավագանու ընտրություններում քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանն այսօր zham.am կայքին տված հարցազրույցում անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ում շոկային տրամադրություններ են, ասել էր. «Ո՛չ, չկա: Ավելին, ինձ համար հասկանալի չէ, թե ԲՀԿ այդ աղբյուրի մոտ, որը, ի դեպ, ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին եռյակում է, ինչո՞ւ է շոկ առաջացել» :
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին` ո՞ւմ մասին է խոսքը եւ ի՞նչ տարաձայնություններ կան ԲՀԿ-ում, ասաց. «Եթե ԲՀԿ խմբակցության քարտուղարը որեւէ բան է հայտարարում, ուրեմն, դա, բնականաբար ունի հիմք եւ արժանի է ուշադրության»:
Կհստակեցնենք` ո՞ւմ մասին է խոսքը` Վարդան Օսկանյանի՞, Գուրգեն Արսենյանի՞, թե` Աբրահամ Մանուկյանի` հարցին էլ ԲՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց. «Ես չէի ցանկանա մասնավորեցնել եւ պարզաբանել: Եթե տիկին Զոհրաբյանն ունենա ավելի հստակ ձեւակերպումներով արտահայտվելու անհրաժեշտություն` կանի դա»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցի մանրամասները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»: