Ղրիմում հերթական անգամ փորձում են բացահայտել խորտակված «Արմենիա» նավի գաղտնիքները: Հայտնում է Ուկրաինայի ազգային առաջին ալիք պետական հեռուստաընկերությունը:
Նավը, որը էվակուացնում էր Սևաստոպոլի բժշկական վերնախավին, Յալտայի և Սիմֆերոպոլի բնակիչներին, խորտակվել է 1941թ. նոյեմբերին: Նավը գնդակոծել են գերմանական ինքնաթիռները, սակայն մինչև հիմա հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել աղետը, քանի հոգի է մահացել և թե ինչ փաստաթղթեր և թագավորական գանձեր էին տեղափոխում զինվորականները:
Ղրիմի հերթական գիտարշավը կփորձի գտնել այս հարցերի պատասխանները մինչև օգոստոս ամիս:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ