Լրահոս
Օրվա լրահոսը

Քանդակագործ․ «Ես ինքս կարող եմ վերականգնել քանդակը, կարիք չկա իտալացի մասնագետներ բերել»

Մայիս 08,2013 19:58

Այսօր Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստում քննարկվեց «Դվին» հյուրանոցի տարածքում տեղակայված «Լեռնային պար» խմբաքանդակի հարցը: Ելույթով հանդես եկած խմբաքանդակի հեղինակ, քանդակագործ Տիգրան Արզումանյանը, դատապարտելով տեղի ունեցածը, նշեց, որ դեռ ամիսներ առաջ ինքը դիմել էր քաղաքապետարան՝ խմբաքանդակը տեղափոխելու խնդրանքով:

Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ քանդակը տեղափոխելու համար այն ժամանակ հարմար տեղ չգտնվեց:

«Հետո կառավարության հետ մշակվում էր օրենսդրական փաթեթ, որ «Դվին» հյուրանոցը պիտի վերակառուցվի, իսկ քանդակը պիտի մնա իր տեղում: Այն ժամանակ ինձ համար դա շատ ավելի հարմար էր, քանի որ տեղափոխելն էլ իր դժվարություններն ունի: Մենք բոլորս էլ, վտանգը զգալով, ուզում էինք, որ քանդակը տեղափոխվի, բայց հարմար տեղ չկար», ասաց նա:

«Լեռնային պար» խմբաքանդակի հեղինակ Տիգրան Արզումանյանը քանդակի հետագա ճակատագրի մասին խոսելիս հույս հայտնեց, որ այն վերանորոգումից հետո էլ կմնա նույն տեղում:

«Եթե «Դվին» հյուրանոցի շենքը բարեկարգվի, տարածքն էլ՝ բացվի, ինչու չէ՝ թող մնա նույն տեղում»,-նշեց քանդակագործը:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031