Ս.թ. մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը հանդիպել է Դանիայի Արտաքին Քաղաքականության հարցերով Ընկերակցության պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում փոխնախարարը ընդհանուր տեղեկություններ է տվել ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման ներկա փուլի վերաբերյալ:
Այնուհետև Ֆելիքս Խաչատրյանը պատասխանել է հյուրերի բազմաթիվ հարցերին:
Կարդացեք նաև
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն