Այսօր նախկին դաշնակցական, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը մամուլի ասուլիսում վիրավորական արտահայտություններ էր արել ՀՅԴ Բյուրոյի, կուսակցական գործիչների հասցեին:
Այդ կապակցությամբ yerkir.am-ը դիմել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանին, ում Պավլիկ Մանուկյանը սպառնացել էր…
– Պարո’ն Վարդանյան, ապարանցի Պավլիկը սպառնում է, որ եթե Աղվան Վարդանյանը ծպտուն հանի, ինքը կխոսի: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
-Ասել եմ, բնականաբար, մնում եմ իմ կարծիքին.
Կարդացեք նաև
1. Զզվում եմ ապարանցի Պավլիկի` պավլիկմարոզովյան տեսակից: Դաշնակցության հասցեին դրա զազրախոսելը դրանց տեսակի «երախտագիտությունն» է. թո’ղ իրենց ճենճի մեջ տապակվեն:
2. Աղվան Վարդանյանին սպառնացողը մորթապատ ու մորթապաշտ չի լինում: Միտք է ունենում: Մտազուրկին ի՞նչ ասեմ:
3. Ժամանակն է տարբերակում աղբն ու աղբը մաքրողին: Դաշնակցությունն այդ աղբը թափել է: Իհարկե, դեռ անելիք ունենք:
4. Ամաչում եմ ինքս ինձնից, որ ստիպեցի ինձ դրան մեկ` վերջին անգամ էլ արձագանքել: