Ազգային խոհանոցով հպարտանալը տարածված է Հարավային Կովկասում, սակայն «ստամոքսային ազգայնականությունը» բավական մեծ վեճերի առիթ է դարձել հարևանների միջև, որոնք մրցակցում են որոշակի ճաշատեսակները սեփականը ճանաչելու համար, գրում է «Ալ Ջազիրա» լրատվականը:
Անցած տարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տոլման հռչակել է որպես ադրբեջանական ազգային ուտելիք: Իսկ Ադրբեջանի ազգային խոհանոցի կենտրոնը ավելի հեռուն է գնացել՝ մեղադրելով հայերին «պլագիարիզմի» մեջ:
Բացի այդ, Ադրբեջանի ազգային անվտագության նախարարությունը այս հարցի հետ կապված «Երեք կետ» անունով վավերագրական ֆիլմ է նկարահանել:
Հայաստանը հերքել է մեղադրանքները՝ ստեղծելով ամենամյա տոլմայի փառատոնը:
Կարդացեք նաև
Փառատոնի կազմակերպիչ և կերակրատեսակների մասնագետ Սեդրակ Մամուլյանն ասում է. «Եթե նրանք [մյուս երկրները] ուզում են պատրաստել այս կերակուրները, թող պատրաստեն: Բայց ինչո՞ւ են նրանք պնդում, թե այն իրենցն է: Մենք այդպես չենք անում, մենք չենք պնդում, թե ուրիշ երկրների կերակրատեսակները մերն են»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ