Լրահոս
Օրվա լրահոսը

Անճշտություն կանգառի ցուցանակում

Մայիս 08,2013 19:06

«Երևանտրանս» ՓԲԸ-ի կողմից կանգառներում տեղադրված ցուցանակներում սխալ են նշված երթուղայինների համարները:

Նալբանդյան փողոցի կանգառներից մեկում` ՀՊՏՀ-ի մոտակայքում, նկատեցի, որ ցուցանակի վրա նշված համարներից շատ քչերն են անցնում այդ կանգառով: Օրինակ. 18 համարի ավտոբուսի փոխարեն գրված է 18 երթուղային և սա այն դեպքում, երբ այդ երթուղու գիծը վաղուց արդեն փոխվել է : 64 համարի երթուղայինն անցնում է տվյալ կանգառի հանդիպակաց կանգառով, սակայն ցուցանակն այլ բան է ասում:
«Դասերս սկսվում են ժամը 2-ին, ավարտվում ` 6:20: Նախորդ կիսամյակում, երբ դեռ տեղյակ չէի երթուղինների համարներում կատարված փոփոխությունների մասին՝ դասերի ավարտից հետո ստիպված էի եղել 1 ժամ 20 րոպե սպասել: Ինձ հետ կային նաև այլ մարդիկ, ովքեր վստահեցնում էին, որ ինձ անհրաժեշտ երթուայինը հաստատ անցնում է այդտեղով: Մատնանշում էին ցուցանակը, ասելով, որ տես, այ այստեղ գրված է, ուրեմն սպասիր հիմա երևի կգա, բայց չեկավ…»- նշեց ՀՊՏՀ երրորդ կուրսի ուսանողուհի 20-ամյա Քրիստինեն:
Զանգահարեցի թեժ գիծ, որպեսզի տեղեկացնեմ անճշտության մասին, «Ձեր հավաքած համարը սխալ է….»:
Մերի Բադալյան (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031