Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխումների ծրագրերը շարունակվում են

Մայիս 08,2013 18:58

2013 թվականին ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է համակարգում իրականացվող բարեփոխումների ծրագրերը։ Դեռ անցած տարեվերջին նախանշվել են  գերակա մի շարք ուղղություններ։ Նախարարության առաջնահերթ խնդիրներից մեկը մնում է մարզերի առողջապահական համակարգի զարգացումը։

ՀՀ առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է տանում նաև համակարգին հատկացված միջոցներն առաջին հերթին  որակյալ ծառայության ապահովման և բուժաշխատողների համարժեք վարձատրման, ինչպես նաև անվճար դեղերով բնակչության սպասարկման ուղղությամբ։ Նախարարությունը ձեռնամուխ է եղել հիվանդությունների վարման ուղեցույցների հայկական տարբերակի ստեղծմանը, որտեղ ներկայացված կլինեն ախտորոշման և բուժման գործընթացները` հիմնված ապացուցողական բժշկության վրա։

Դեղերի ոլորտում առկա լուրջ խնդիրների կարգավորման նպատակով ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի  նախագիծը։

Նախարարությունը լուրջ ուսումնասիրություններ է իրականացնում բոլոր ոլորտներում։ ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիան, քննարկելով այդ հարցերը համապատասխան որոշումներով փորձում է փուլ առ փուլ լուծում տալ առկա խնդիրներին և բարելավել առանձին ծառայությունների վիճակը։

ՀՀ առողջապահության նախարարությունը ոլորտի զարգացման ու բարեփոխումների ծրագրերը կազմելիս առաջնորդվում է ՀՀ կառավարության ծրագրով և դրանցում ներառված գերակա խնդիրների կարևորությամբ։

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նշված բոլոր ծարգրերի և նոր նախագծերի մասին լրագրողներին հանգամանալից կտեղեկացնի ՀՀ կառավարության ծրագիրը Ազգային ժողովում հաստատվելուց հետո։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031