Բրիտանացի գիտնականները հայտնի են իրենց գիտական լուրջ, բայց հաճախ նաև ծիծաղելի հայտանգործություններով: Այժմ կներկայացնենք դրանցից ընդամենը մի քանիսը:
1. Բրիտանացի գիտնականները պարզել են, որ բադերը սիրում են անձրևային եղանակ: Պարզելու մի երևույթ, որը հայտնի է թերևս շատ շատերին, բրիտանացի գիտնականներից պահանջվել է 3 տարի և շուրջ 300 հազար ֆունտ ստերլինգ:
2. Գիտնականների մեկ այլ խումբ պարզել է, որ շները հորանջում են իրենց տերերի հետևից, երբ նրանք հեռանում են:
3. Բրիտանացիները պարզել են նաև, որ մրջյունների մեջ ևս կան խարդախներ և կոռումպացվածներ:
4. Նրանք հայտնաբերել են նաև, որ ձանձրույթը կարող է լինել մարդու մահվան պատճառ:
5. Գերազանցիկ լինելը վտանգավոր է անձի հոգեկան առոջության համար: Գիտնականները պարզել են, որ այն աշակերտները, ուսանողները, ովքեր ուսման մեջ ունեն փայլուն առաջադիմություն, հիմնականում ավելի շատ են ունենում հոգեկան խնդիրներ, քան վատ կամ միջին աստիճանի սովորողները:
6. Ծնողները զայրանում են իրենց երեխաների վրա սուտ խոսելու համար, բայց իրենք ստում են տարեկան միջինը 100 անգամ. հաշվարկել են բրիտանացիները:
7. Գիտնականները պարզել են նաև, որ ծիծաղը ոչնչով օգտակար չէ մարդու համար, բայց տարօրինակն այն է, որ նրանք եկել են նման եզրակացության` փորձարկում անելով լաբարատորիաներում պահվող խխունջների և օձերի վրա:
Անդրանիկ Ջալալյան