Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԳՆ․«ԼՂՀ կողմից այլ ազգության վարձկաններ երբեք չեն կռվել»

Մայիս 08,2013 18:21

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության պատասխանը News.am-ի հարցին

News.am գործակալությունը դիմել է ԼՂՀ ԱԳՆ հետևյալ հարցին պատասխանելու խնդրանքով. «Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը livejournal-ի իր բլոգում, պատասխանելով eMedia.am-ի կողմից տրված հարցին, հայտարարել է այն մասին, որ չեչեն վարձկանները Լեռնային Ղարաբաղում կռվել են երկու կողմերի զինված ուժերի կազմում: Ինչպե՞ս Դուք կմեկնաբանեք այդ հայտարարությունը: Ինչքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը»:

 

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության պատասխանը.

          Հայտարարությունն այն մասին, որ չեչեն վարձկանները Ղարաբաղում կռվել են հայերի կողմից, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ի տարբերություն Ադրբեջանի` ԼՂՀ կողմից այլ ազգության վարձկաններ երբեք չեն կռվել:

          Ընդհակառակը, հենց Ադրբեջանի իշխանություններն են Արցախի դեմ լայնածավալ պատերազմ սանձազերծելով, օգտագործել վարձկաններ՝ ղարաբաղցի հայերի ռազմական ոգին կոտրելու համար: Բազմաթիվ փաստեր վկայում են այն մասին, որ 1992-1993 թվականներին ղարաբաղյան բանակի դեմ կռվել են մինչև երեք հազար աֆղան մոջահեդ և չեչենական ջոկատներ՝ Շամիլ Բասաևի գլխավորությամբ: 1992 թվականի հուլիսի սկզբին Լեռնային Ղարաբաղում արդեն հաշվվում էր մոտ 300 չեչեն վարձկան:

1993 թ. հուլիսին «Չեչեն պրես» գործակալությունը հաղորդել է Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում չեչենների մասնակցության մասին, ինչը հաստատվել է նրանց շրջանում գրանցված առաջին զոհերով: Զգալի կորուստներ կրելով՝ չեչենական ջոկատները շատ չանչած լքել են ռազմական գործողությունների ղարաբաղյան թատերաբեմը:

2000 թվականին ինքը՝ Բասաևը, հարցազրույց է տվել ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը, որում խոստովանել է ղարաբաղյան պատերազմում իր մասնակցությունը. «Մենք եկել ենք Ղարաբաղի համար պայքարել ոչ թե հանուն ռազմավարի, այլ հանուն ջիհադի գաղափարի»: Սակայն, ինչպես պատմում էր Բասաևը, «տեղ հասնելով և իրավիճակին ծանոթանալով՝ մենք հասկացանք, որ այստեղ ջիհադի նշույլ անգամ չկա»:

«Financial Times» պարբերականը 2002 թվականին գրել է, որ, ըստ իր տվյալների, Լեռնային Ղարաբաղում կռվել է նաև դաշտային հրամանատար Հաթաբը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031