Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշատի քաղաքապետի տղան է բռնություն գործադրել դիտորդ Ն.Իսմաիլիի նկատմամբ

Մայիս 08,2013 18:13

Դիտորդի նկատմամբ բռնություն գործադրելով՝ նրա լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում` ժամը 14:30-ի սահմաններում, Արտաշատի քաղաքապետի տղան՝ Ս.Մուրադյանն, այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու նպատակով, մի խումբ անձանց հետ մտել է Արտաշատ քաղաքի թիվ 17/05 ընտրատեղամաս, բռնություն գործադրել ընտրություններին որպես դիտորդ մասնակցող Ն.Իսմաիլիի (լուսանկարում) նկատմամբ, նրան զրկել շարժվելու, լուսանկարելու կամ տեսաձայնագրելու հնարավորությունից` խոչընդոտելով նրա լիազորությունների իրականացմանը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ս.Մուրադյանը նաև օժանդակել է ինքնությունը չպարզված անձին՝ քվեատուփի մեջ քվեաթերթիկներ լցնելու:

Ի դեպ, մեր տեղեկություններով, Ն.Իսմայիլը ԱՄՆ-ում է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս.Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 38-153-րդ հոդվածով: Նրա վերաբերյալ քրեական գործն անջատվել է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Նախաքննությունը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031