Թիվ ութ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը այսօր ավարտեց նաեւ 8/14 տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկը:
ԲՀԿ –ի՝ 110, ՀԱԿ-ի ՝ 56, ՀՅԴ-ի ՝ 41, ՀՀԿ -ի՝ 645, ՕԵԿ –ի ՝51, «Առաքելության»` 8 եւ «Բարեւ Երեւան» դաշինքի 70 ձայները մնացին անփոփոխ:
Անվավեր ճանաչված 26 քվեաթերթիկներից էլ ոչ մի թերթիկ վավեր չդարձավ:
Այս տեղամասում ուշագրավ էր սահմանված նմուշին չհամապատասխանող քվեաթերթիկների շարքում գտնվող մի ծրար, այստեղ ընտրողն իր ընտրությունը կատարելուց հետո, ծրարում, քվեաթերթիկի հետ միասին ավագանու որոշ թեկնածուներին եւ ԱԺ պատգամավորներին իր պատգամն էր թողել. «Ազգի ցավով տառապողներին: Օսկանյան, տեսագրությունները նայի, քեզ կողքից տես: Մարտիրոսյան, որտեղ դու ես, այնտեղ վեճ ու կռիվ: Րաֆֆի Հովհաննիսյան, քանի՞ կիլոգրամ նիհարեցիր…»:
Կարդացեք նաև
Այս ընտրողն իր պատգամի մեջ նաեւ ԱԺ երկու խմբակցությունների երկու կին պատգամավորներին բնորոշել էր` «բազարնիյե բաբի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ