Քաղաքացի Նարինե Ղազարյանը ԿԸՀ դիմում էր ներկայացրել ՀՀԿ նախընտրական շտաբերի վերաբերյալ կատարված ծախսերի մասին:
Այսօր ԿԸՀ-ն նիստի ժամանակ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նախ նրան տեղեկացրեց, որ նման պահանջ ներկայացնելու իրավունք չուներ, ապա մերժեց: Ղազարյանն էլ ասաց, թե նորից կդիմի՝ հույս հայտնելով, գուցե որեւէ կուսակցություն միանա իրեն:
Ղազարյանի պնդմամբ՝ ՀՀԿ-ն Երեւանում բացել է եւ օգտագործել է բազմաթիվ շտաբեր, ՀՀԿ-ի հայտարարարգրից երեւում է, որ այդ շտաբերի մեծ մասի ծախսերը հայտարարագրված չէ: Նա պահանջում էր, որ ԿԸՀ-ն որոշում կայացնի` պարտավորեցնելով ՀՀԿ-ին եռապատիկ գումար մուտքագրել բյուջե: Տիգրան Մուկուչյանը քաղաքացուն եւս մեկ անգամ հիշեցրեց, որ նա նշված հարցով իրավասու սուբյեկտ չի հանդիսանում ու վարչական վարույթի հարուցումը մերժեց: Ղազարյանն էլ, այդպիսով հավելեց, որ համարում է, որ իր իրավունքը խախտված է, թեկուզ այն պահով, որ ՀՀԿ-ն պետբյուջե գումարներ չի մուծել:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ