Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն պարտվել է Նոր Նորքի ընտրատեղամասերում, «Բարև Երևանին» շատ են ընտրել դավիթաշենցիները, ԲՀԿ-ին`շենգավիթցիները

Մայիս 08,2013 17:25

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների թվային վերլուծությունը ցույց է տալիս, որ ամենամեծ թվով մասնակցություն է գրանցվել Աջափնյակ վարչական շրջանում`49.954 ընտրող կամ 61,20 %, ամենապասիվ մասնակցություն` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում`46 278 ընտրող կամ 44,90 %: Նուբարաշենում ևս գրանցվել է մասնակցության բարձր ցուցանիշ` 4 669 ընտրող կամ 59,95 տոկոս: Ակտիվ են քվեարկել նաև Շենգավիթ վարչական շրջանում`66 750 ընտրող կամ 59,49 տոկոս:

Ամենաակտիվը քվեարկած Աջափնյակի բնակիչները հատկապես ակտիվ են քվեարկել ԲՀԿ-ի օգտին, իհարկե, ինչպես բոլոր վարչական շրջաններում, այնպես էլ այստեղ, ՀՀԿ-ն ստացել է առավելագույն ձայները: Սակայն Աջափնյակում այլ վարչական շրջանների հետ համեմատած` ԲՀԿ-ն ստացել է 9364 քվե`զիջելով միայն Շենգավիթում իր արձանագրած ցուցանիշին` 10115: ՀՅԴ-ի արդյունքներն էլ այս վարչական շրջանում առանձնանում են նրանով, որ այստեղ կուսակցությունը Շենգավիթի ցուցանիշից հետո (973 քվե), ամենաքիչ թվով ձայներն է ստացել`977` համեմատած մյուս համայնքներում արձանագրած արդյունքների: Ամենաբարձր արդյունքը ՀՅԴ-ն գրանցել է Քանաքեռ Զեյթունում`1534:

Ընտրողների մասնակցության ցուցանիշով 4-րդ հորիզոնականում է Ավան վարչական շրջանը` 22 459 ընտրող կամ 59,32 տոկոս: Այստեղ ՀՀԿ-ն ստացել է ամենաշատ թվով քվեները` 23.286 քվե, այն դեպքում, երբ ԲՀԿ-ն ստացել է 4775 քվե, «Բարև Երևանը»՝ 2853, ՀԱԿ-ը՝ 1337, ՀՅԴ-ն՝ ընդամենը1316:

ՀՀԿ-ն ամենացածր ցուցանիշն է արձանագրել Նոր Նորք վարչական շրջանի 2/7 ընտրատարածքում` գրանցելով 407 քվե, որտեղ ի դեպ, ԲՀԿ-ի օգտին գրանցվել է 452 քվե: Բացի այս ընտրատեղամասից, ԲՀԿ-ն ՀՀԿ-ին հաղթել է նաև Նոր Նորք վարչական շրջանի 2/8 ընտրատեղամասում:

ՀՀԿ-ն համեմատաբար քիչ թվով քվեներ է ստացել նաև Դավիթաշեն վարչական շրջանում` 14483: Փոխարենը «Բարև Երևան» դաշինքը առավելագույն արդյունքն է գրանցել հենց Դավիթաշեն վարչական շրջանում` 3508: Դաշինքը ամենաքիչ թվով քվեները ստացել է Էրեբունի վարչական շրջանում` 2315:

ՀԱԿ-ի օգտին ամենաքիչն են քվեարկել Աջափնյակի ընտրողները` 1207, իսկ ամենաշատը ՀԱԿ-ին ձայն են տվել Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031