Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական Բորիս Ալեքսանով` «Խաչատուր Սուքիասյանը վարչապետի մասին խոսել է խղճի մտոք»

Մայիս 08,2013 17:15

Aravot.am-ը Գյումրու ՀՀԿ կառույցի պատասխանատուներից մեկից` Բորիս Ալեքսանովից, հետաքրքրվեց, թե իր կարծիքով, ինչո՞ւ 2008 թվականի նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանին սատարած ու հալածանքների ենթարկված գործարար Խաչատուր Սուքիասյանը այժմ այդպիսի հիացական գնահատականի է արժանացնում վարչապետ Տիգրան Սարգսյանին: Դա անկեղծ գնահատակա՞ն է, թե՞ այդուհանդերձ ինչ-որ շահ է հետապնդում, ինչպես որ ենթադրում են սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր:

Հիշեցնենք, որ երեկ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանին տված հարցացրույցում գործարարն ասել էր. « Տիգրան Սարգսյանի պես դպրոց, փորձ, այդ կարգի ինստիտուտներում պաշտոն ունեցած մարդ չկա: Շատ լուրջ փորձ ունի այս երկրում: Այս երկրի ամեն մի հատվածից տեղյակ է: Հիմա պարզ է` ճգնաժամի տարիները ընկավ, բայց ինքը բարեփոխիչ է` բոլորս լավ գիտենք, ինքը լավ տիրապետում է»:

Ի պատասխան մեր հարցի, պարոն Ալեքսանովն ասաց. «Իմ կարծիքով, ինքը, երկար ժամանակ լինելով մեծ բիզենսի մեջ, գոնե այս պահի վիճակով ճիշտ գնահատական է տվել` անկախ իր կուսակցական, գաղափարական պատկանելությունից»:

Այսինքն ուսումնասիրել ու հասկացել է, որ Տիգրան Սարգսյանը բերափոխի՞չ է, մեր հարցին պարոն Ալեքսանովը պատասխանեց. «Բարեփոխիչ բառը չեմ կարող նույնությամբ կրկնել, բայց համենայնդեպս իր կողմից տված գնահատականը ազնիվ քայլ եմ գնահատում, հարցին օբյեկտիվ է մոտենում: Չեմ կարող ասել, չգիտեմ, Խաչատուր Սուքիասյանը հիասթափված է առաջին նախագահից, թե ոչ, բայց ես ինքս Խաչատուր Սուքիասյանի անձի նկատմամբ միշտ ունեցել եմ մեծ հարգանք ու վերաբերմունք: Ինքը, որպես ԱԺ պատգամավոր միշտ ակտիվ է եղել, ու իմ կարծիքով, ինքը տվել է այն գնահատականը , ինչ որ մտածել է: Եվ ես չեմ կիսում այն կարծիքները, թե նա այսպիսի գնահատականով փորձում է իր տեղը հարթել քաղաքականության մեջ: Իմ համոզմամբ, նա վարչապետի մասին խոսել է խղճի մտոք»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. susanna says:

    Խաչատուր Սուքիասյանին չեմ ճանաչել անձամբ, բայց որպես գործարար , որպես հայ քաղաքացի միշտ հարգել եմ, այս հարցազրույցից հետո հարգանքս կրկնապատկվեց:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031