Ժիրայր Սեֆիլյանն ու իր համախոհները մտադիր են ազգային- ազատագրական նոր շարժում. «Պայքարը զենքով ու արյունով չի լինի: Մեր թիրախը Բաղրամյան 26-ը չի: Ազատագրական պայքարի նպատակը քաղաքական նոր խավի ձևավորումն է»:
Ժիրայր Սեֆիլյանը նաև խորհուրդ է տալիս երբեք չհավատալ այն բանին, թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը լուրջ ներդրում ունեն Արցախյան ազատամարտում. «Նրանք միշտ զբաղվել են ինտրիգներով, և մտածել են, թե հետագայում ինչպես են զավթելու իշխանությունը: Սերժ Սարգսյանը միշտ կաշառքով է զբաղվել: Մարդկանց փչացնելու մասնագետ էր նա: 1992 թ. նա դաշտային հրամանատարներին «Մալբորո» էր փորձում բաժանել: Նրա հնարավորությունները տարեցտարի մեծանում էին. հաջորդ տարի նա արդեն ատրճանակ էր բաժանում, հետո ավտոմեքենա, հետո բիզնես»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ