Լրահոս
Օրվա լրահոսը

Փակ շուկայի ապօրինի շինարարության խնդիրը մնացել է չլուծված. Օմբուդսմեն

Մայիս 08,2013 17:04

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր խորին մտահոգությունն է հայտնում Երևանի փակ շուկայի շինարարական աշխատանքների վերսկսման կապակցությամբ: Անընդունելի է, որ արդեն մեկ տարի է, ինչ Երևանի հուշարձաններից մեկը ենթարկվում է փոփոխման, և ոչ մի իրավասու մարմին այդպես էլ չի արձագանքում այս ապօրինությանը:

Դեռևս տարվա սկզբին, մտահոգված լինելով այս հարցով, Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսեց փակ շուկային վերաբերող խնդրի ուսումնասիրությունը: Գրություններ ուղարկվեցին Երևանի քաղաքապետարան, ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ քաղաքաշինության նախարարություն և ՀՀ գլխավոր դատախազություն` շինարարական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով: Ինչպես Երևանի քաղաքապետարանից, այնպես էլ նախարարություններից ստացված պատասխան գրություններում նշվում էր, որ կատարվող վերգետնյա շինարարական աշխատանքներն ապօրինի են: Երևանի քաղաքապետարանից հայտնել էին նաև, որ «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊ ընկերության տնօրենը ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության, իսկ շինարարական աշխատանքները դադարեցվել են:

Սակայն, մայիսի 7-ին Պարոնյան 4ա հասցեի բնակիչներից կրկին ահազանգ եղավ, որ փակ շուկայում շինարարությունը ավելի ակտիվանում է, կառուցվում է վերնահարկը:

Կոչ ենք անում պատկան մարմիններին ստուգել բնակիչների ահազանգը, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան միջոցներ այս ապօրինությունը վերացնելու և մշակութային արժեքը վերականգնելու ուղղությամբ:

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031