Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Մենք մնացինք մեր գողերի հետ». Լեւոն Զուրաբյանի կարծիքը` Երեւանի ավագանու ընտրությունների մասին

Մայիս 08,2013 16:59

Այսօր ՀԱԿ գրասենյակում կայացած ասուլիսի ժամանակ Լեւոն Զուրաբյանը հայտնեց`«Այս ընտրություններում միջազգային ճնշում չի եղել, թույլ վերահսկողություն է եղել, դիտորդական լուրջ առաքելություն եւս չկար, եւ մենք մենացել էինք մեն-մենակ` մեր գողերի հետ: 27 տեղամասում վերահաշվարկի եւ 7 տեղամասում ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջ ենք ներկայացրել, բայց շատ լավ գիտենք, որ վերահաշվարկը ոչինչ չի փոխելու: Վերահաշվարկն արվում է այն նպատակով, որ քվեարկության ապօրինի ապացույցները բացահայտենք: Բացի այդ, ըստ օրենքի, վերահաշվարկի ժամանակ հնարավոր է քաղվածք վերցնել մատյանից, այսինքն` սա միակ հնարավորությունն է տեսնել, թե ում անվան դիմաց է քվեարկած: Բացի այդ` մեզ հաջողվել է գտնել 15 մարդու, որոնք քվեարկել են Ավանում, բայց նշված են մի հասցեի տակ, որը գոյություն չունի: Բավարար չափով ապացույցներ ունենք, որը մեզ թույլ է տալիս դիմել վարչական դատարան ու մեր հայցն արդեն պատրաստվում է»:

Իշխանությունները գրել են այն արդյունքները, որոնք իրենց պետք է, համոզված է Զուրաբյանը, ըստ որի` իշխանությունը չի ջախջախել ընդդիմությանը` հակառակը, ժողովուրդն է պարտություն կրել` «Կրիմինալի, հանցագործների, պետական պաշտոնյաների օգտագործումը բումերանգի ազդեցություն է ունենալու: Կեղծիքների արդյունքում ստացել են մի երկիր, որը իրենք չեն կարողանալու կառավարել, երկիրը կառավարելու են պոռնիկները, հանցագործները եւ այլ այսպիսի էլեմենտներ»:

Թե ինչ կլինի մնչեւ 2017 թիվը` Զուրաբյանը նշեց, որ Կոնգրեսի գործունեության ապագան տեսնում է հետեւյալում`«Մենք պետք է բացահայտենք այս իշխանության դեմքը, ագիտացիա անենք, որ ժողովուրդը հասկանա, պայքարի իր իրավունքների համար եւ հույս պետք է տանք ժողովրդին, ի վերջո ազատագրվել ավազակապետությունից»:

Խոսելով Կոնգրեսի սխալներից` Զուրաբյանն ասաց, որ Կոնգրեսը հայտնվել էր ճգնաժամի մեջ եւ դրա հիմնական աղբյուրն այն էր, որ այն, ինչ սկզբում նրան ուժ էր տալիս` կուսակցությունների բազմազանությունը, վերջին շրջանում դարձել էր արգելակող գործոն: Մարդիկ, որոնք բացի իրենցից, ոչ ոքի չէին ներկայացնում ու չորս-հինգ տարի քիչ թե շատ օգնել էին շարժմանը` չդիմացան գայթակղություններին: Այսինքն` Կոնգրեսում ավելի շատ վեճ կար, քան գործ:

Նրա համոզմամբ` Կոնգրեսի, ԲՀԿ-ի, եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները ավագանու ընտրություններում կռիվ են տվել, պայքարել քվեներրի համար, իսկ, օրինակ, «Ժառանգության» ներկայացուցիչներն այդպես չեն արել, հակառակը` համագործակցել են ՀՀԿ-ի հետ:

Զուրաբյանը նաեւ ասաց, թե ընտրություններից մեկ օր առաջ իրեն է այցելել փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ոստիկանապետի անունից հավաստիացրել, որ ամեն ինչ կարվի, ընտրությունների նորմալ ընթացքն ապհովելու համար. «Ոստիկանությունն եւս մեկ անգամ ձախողեց կամ դարձավ հանցակից, որովհետեւ ամեն ինչ նույնն էր»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031