Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք փող չենք ուզում. պատրաստ ենք 14 տարվա աշխատանքը հանձնել պետությանը». Էդվարդ Մանուկյան

Մայիս 08,2013 16:34

«Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոնի նպատակն է ապահովել արևելահայերեն- արևմտահայերեն-անգլերեն լեզուներով ներկայացվող տեքստերի երկկողմանի իմաստային թարգմանություն» ,-այսօր այս մասին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում ասաց «Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոնի» ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր Էդուարդ Մանուկյանը:

Բանախոսի խոսքով` Compreno տեխնոլոգիայով ապահովում է թարգմանչական online- բացատրական բառարան արևելահայերեն-արևմտահայերեն-գրաբար-անգլերեն-ռուսերեն-լատիներեն լեզուներից յուրաքանչյուր զույգի միջև (թվով 30 բառարան): «Ներկայումս լեզուների կազմը ավելացվում է թալիշերեն, քրդերեն, թուրքերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով: Օրական նվազագույնը հազար մարդ է օգտվում Հայաստանից և արտերկրից: Երկկողմանի իմաստալից թարգմանություն է իրականացնում, որտեղ 14 տարի շարունակ մենք զարգացրել ենք գիտությունների բազա»:

Մանուկյանի փոխանցմամբ` կենտրոնը ներկայումս ապահովում է արևելահայերեն-արևմտահայերեն-անգլերեն լեզուների միջև իմաստային թարգմանություններ, բազմալեզու թարգմանչական բացատրական բառարան, որպես բացատրական բառարանի ընդլայնում ապահովել երկշերտ հանրագիտարան, որը պարունակում է 70.000 կոնցեպտ:

Ազատամարտիկ, Մանուկյանի նախկին ուսնող Իվան Պողոսյանն էլ հավելեց, որ այս անցումային շրջանում, երբ գրականությանը փոխարինելու է գալիս էլեկտրոնայինը, կարող ենք կորցնել հայց լեզուն ընդհանրապես. «Սա հզոր միջոց է, որից պետք է ճիշտ և ժամանակին օգտվել: Գիտակցել սրա կարևորությունը և պահը բաց չթողնել»:

Մանուկյանն էլ ընդգծեց, որ կա տեխնոլոգիա, կա ամբողջական արտադրանքը, որը կարող է մրցակցել համաշխարհային խոշոր ցանցերի հետ համարժեք, բայց պետական այրերը առայժմ չեն տեսնում դրա դերը և հզորությունը: «Սրա կարևորությունը հասկացել էր դեռ Անդրանիկ Մարգարյանը, ով իր մահից 2 օր առաջ փաստաթուղթ ստորագրեց, որ տարեկան 40 մլն դրամ պետք է հատկացվի այս ծրագրին: Նրա մահից հետո 3 տարի շարունակ օդից կախված մնաց, որից հետո ընդհանրապես չեղյալ հայտարարվեց, որի արդյունքում ծրագիրը մինչև այսօր անավարտ է»:

Պրոֆեսորը նշեց նաև, որ այսօր այս ծրագրին սփյուռքի նախարարությունը անդրադարձ կատարելով՝ հատուկ հանդիպում կազմակերպեց նախագահականում` նախագահին ներկայացնելով ծրագիրը, որի արդյունքում նախագահը տալիս է իր համաձայնությունը ֆինանսավորելու այն, սակայն ոչինչ էլ չարվեց` մնալով օդից կախված: «Մենք փող չենք ուզում, ես որպես համահեղինակ անգամ հրաժարվում եմ հեղինակ լինելուց, միայն թե պետությունը վերցնի իր ձեռքը: Պատրաստ ենք 14 տարվա աշխատանքը հանձնել պետությանը, միայն թե շահագործվի»,-ընդգծեց Մանուկյանը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031