Լրահոս
Օրվա լրահոսը

Ապարանցի Պավլիկը սպառնում է Աղվան Վարդանյանին, որ եթե «ծպուտ» հանի, ինքը կխոսի (Տեսանյութ)

Մայիս 08,2013 15:54

ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը օրերս «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսում ՀՅԴ-ական ապարանցի Պավլիկին՝ Պավլիկ Մանուկյանի մասին ասել էր, որ «Հետպատերազմական սինդրոմ կա. եթե մարդը պատերազմում մասնակցել է, կռվել է, դա չի նշանակում, որ ինքը բոլոր ճշմարտությունների կրողն է: Այն զառանցանքները, որ դուրս է բերել Պավլիկը այս վերջերս, ինչ ասեմ, ուղղակի մարդու զզվանք է առաջացնում: Մարդ, որը Դաշնակցության հովանու տակ իր էդ մորթիներով դարձել է ազատամարտի սիմվոլ եւ այսքան դատարկ մարդ դժվար է պատկերացնել, իր բոլոր գնահատականներն ուղղակի զառանցանքներ են»:

Այս առնչությամբ այսօր «Արմատ» ակումբում հրավիրած ասուլիսում Պավլիկ Մանուկյանը Աղվան Վարդանյանին զգուշացրեց, որ թող դադարի վիրավորանքները եւ այլեւս «ծպուտ» չհանի, որովհետեւ հակառակ դեպքում ինքը ջրի երես կհանի լուրջ փաստեր: Նա պնդեց, որ Աղվան Վարդանյանը ամենավատն է աշխատել՝ որպես նախարար, նրա հասցեին վիրավորական արտահայտություններ արեց:

Իսկ Կիրո Մանոյանի հայտարարությանը, որ ապարանցի Պավլիկը նախկին դաշնակցական է, վստահեցրեց, որ սխալվում է, եթե մեռնի՝ ՀՅԴ-ի կարմիր դրոշով է թաղվելու եւ նախկին դաշնակցական չի լինում:

Մեր հարցին, թե ինչո՞ւ հիմա, ինչ գիտի, չի պատմում՝ նա պատասխանեց. «Եթե հանկարծ փորձեն իրանք ինչ-որ անդրադարձ տան, ես անպայման կպատմեմ պիսեցի մասին: Մի հատ ղարաբաղյան անեկդոտ կա, ասում է դասակի հրամանատարը սերժանտին կանչում ասում ա՝ այ լակոտ, դու ասել ես, որ մեր կամանդիրը դոնգի ա՝ հիմար ա, ասում ա՝ չէ, կամանդիր, ես տենց բան ասած չեմ: Ասում ա՝ ես գիտեմ, որ մեր ռազմական գաղտնիքը բացահայտում չին»:

Հարցին՝ փորձե՞լ եք զրուցել Աղվան Վարդանյանի, Կիրո Մանոյանի հետ՝ նա պատասխանեց, որ իր հեռախոսազանգերին չեն պատասխանում. «Ոնց որ ես Սողոմոն Թեհլերյանը լինեմ, իրանք էլ՝ Թալեաթ փաշան: Ինձանից խորշում են»:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչի՞ց սկսվեց նրանց հետ այս առճակատումը, արդյոք կա՞ն անձնական խնդիրներ՝ ապարանցի Պավլիկը պատասխանեց, որ եթե անձնական հարցերին նշանակություն տար, այսօր վարձով չէր ապրի. «Ես հայրենիքիս համար շատ բան եմ զոհաբերել եւ դեռ շատ էլ պիտի զոհաբերեմ: Ուղղակի նրանք իրենց հաշվարկների մեջ մտածում էին, որ ես ու իմ մարտական ընկերները պիտի մեռած լինեինք, բայց թարսի պես մնացել ենք, ինչ անենք: Եթե մնացել ենք, ուրեմն պիտի կռացա՞ծ ման գանք: Այսօր կան հերոսներ, որոնց մահը հայ ժողովուրդը տենչում է: Դրանց մի մասն էլ հենց այն թափթփուկներն են, որ ամսի 5-ից հայտնվեցին աղբամանում»:

Անդրադառնալով Կիրո Մանոյանի հայտարարությանը՝ Պավլիկ Մանուկյանն ասաց, որ իրեն նրա համար է կոչել նախկին դաշնակցական, որ չի դավաճանել իր ընկերոջը. «Իսկ հիմա ՀՅԴ-ն հեռացնում է շարքերից աղմուկներին, որոնք բացահայտ քարոզչություն կտանեն: Ես դաշնակցական եմ եւ մնալու եմ: Իմ շատ ընկերները, որ ծիծաղում են, տեսնում ես, որ ծիծաղի մեջ դեմքին տառապանք կա: Սրանց դեմքին, որ նայում ես, տեսնում ես ապակի: Սրանք, որ մեռնեն, երեւի հոգի չունեն հանձնելու»:

Նա գովեց Արծվիկ Մինասյանին, իսկ մնացածին սպառնաց, որ եթե քայլ չանեն, ինքը կլռի մինչեւ «քառասունք». «Եթե իրենք չխոսեն, ես էլ չեմ խոսի»: Մեր հարցին, թե՞ ինչ եք սպասում, որ անեն, ներողությո՞ւն խնդրեն՝ նա պատասխանեց. «Ես ներողություն խնդրելու կարիք չունեմ, դրանք ձեւական բաներ են: Ավելի լավ է գործով դա անեն: Չեմ կարող ասել, թե ինչ պիտի անեն, անկանխատեսելի է: Համենայնդեպս, ծպտոց չպիտի հանեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. А.А says:

    Տեսագրության ձայնի որակը այնքան վատ է որ համարյա բան չհասկացա…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031