Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը Գյումրիում շարունակում է կասկածելի վարորդների որսը

Մայիս 08,2013 15:47

Ինչպես տեղեկացրել ենք,  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով Գյումրի գործուղված հատուկ ջոկատայինները ստուգումներ են իրականացնում քաղաքի տարբեր երթուղիները սպասարկող միկրոավտոբուսներում: Պատճառն այն է, որ ոստիկանությունը հստակ տեղեկություններ ունի այն մասին, որ Գյումրու միկրոավտոբուսներից շատերը վարում են D կարգի վարորդական իրավունքից զուրկ ջահելներ` երբեմն և ոչ սթափ վիճակում:

Սակայն ոստիկանները այնպիսի անձնվիրությամբ են կատարում Վլադիմիր Գասպարյանի հրահանգները, որ ուշադրություն չեն դարձնում ոչ անձրևին, ոչ ցրտին ու մթին, ոչ էլ ուղևորների` ցեխոտ փողոցներում ժամերով կանգնելուն: Այդ պատճառով երեկ նույնիսկ լեզվակռիվ է ծավալվել թիվ 22 «Գազելի» ուղևորների ու վարորդին բերման ենթարկող ոստիկանների միջև: Asparez.am կայքի հաղորդմամբ,  երեկ երեկոյան, ժամը 20.30 սահմաններում, ոստիկանական հատուկ ջոկատայինները Գյումրու իտալական պոլիկլինիկայի մոտ կանգնեցրել են թիվ 22 երթուղին սպասարկող միկրոավտոբուսներից մեկի 20-ամյա վարորդին` պնդելով, որ նա իրավունք չունի այդ մեքենան վարելու: Ու այսպես ուղևորներին, այդ թվում և տարեց մարդկանց, երեխաների ու մի հղի կնոջ թողել են հորդառատ անձրևի տակ: Ուղևորների այն հորդորները, թե վարորդին բերման ենթարկեք առավոտյան կամ աշխատանքային ժամի ավարտից հետո, ոստիկանները բանի տեղ չեն դրել:

Նշենք, որ ոստիկանների այս օպերացիան հատկապես ազդել է թիվ 22 երթուղին սպասարկող միկրոավտոբուսների ուղևորների վրա: Վարդան Ղուկասյանի որդուն պատկանող այս երթուղու միկրոավտոբուսների թիվը կարծես նվազել է:

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետարանից հետաքրքրվեց` մի՞թե այս կառույցում տեղյակ չէին համապատասխան վարորդական կարգ չունեցող ջահելների մասին, որ հիմա ոստիկանությունն է հայտնաբերում ու տուգանում: Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանի վստահեցմամբ, փաստաթղթային առումով ամեն ինչ նորմալ է, իսկ ճանապարհային ոստիկանությունը բնականաբար իրավունք ունի ստուգումներ իրականացնելու. «Երթուղայինի մրցույթներին մասնակցելու պայմաններից մեկը այն է, որ վարորդները պետք է ներկայացնեն վարորդական իրավունք, այն վարորդները, որոնք որ աշխատել են տվյալ երթուղում: Այսինքն՝ քաղաքապետարանում այդ նախկինում կայացած մրցույթի պայմաններից մեկը եղել է դա: Ինչ վերաբերում է այն հարցին` կա՞ն խախտումներ, թե՞ չկան, եթե ստուգումներ եղել են, նորմալ երևույթ է, որ ստուգումներ լինեն, խախտումներ ևս կարող են հայտնաբերվել, և ես ինչքան որ ծանոթ եմ մամուլից, խախտումներ հայտնաբերվել են»:

Իսկ ոստիկանական ստուգումները չե՞ն ազդել, արդյոք, քաղաքի տրանսպորտի աշխատանքների բնականոն ընթացքի վրա, նկատելի է թիվ 22 երթուղին սպասարկող միկրոավտոբուսների պակաս, Զոհրապ Եգանյանը պարզաբանում է. «Քաղաքապետարանը մինչ այս պահը` կապված թիվ 22 երթուղու խաթարման աշխատանքների հետ, որևէ բողոք չի ստացել, իսկ ստուգումները, իմ անձնական դիտարկմամբ, ընթանում են ոչ միայն տվյալ երթուղու հետ կապված, այլ նաև անհատական մեքենաների, և այլն: Ստուգումները այստեղ գլոբալ բնույթ են կրում»: Գյումրու քաղաքապետարանը որևէ քայլ նախաձեռնո՞ւմ է, որ այսուհետ անչափահաս, փաստաթղթեր չունեցող երիտասարդները միկրոավտոբուս չվարեն: «Քաղաքապետարանը ևս ունի ստուգումներ անցկացնելու գործառույթ, բնականաբար ավելի ուշադիր կլինենք, կոչ կանենք նաև քաղաքացիներին ավելի ուշադիր լինել տրանսպորտի խնդիրներին, որպեսզի կարողանանք այդ հարցերն ավելի արագ ու ճիշտ կարգավորել, իսկ դրանք տրանսպորտի ոլորտում շատ- շատ են»,-ասում է մամլո խոսնակը:

Նա նաև փաստեց, որ քաղաքապետարանը բազմաթիվ բողոքներ է ստացել քաղաքացիներից` կապված փնթի տեսքով ու ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներից: Զոհրապ Եգանյանի հավաստիացմամբ, այս ոլորտում անպայման բարեփոխումներ կլինեն, այս պահին անցկացվել են ավտոբուսային գծի մրցույթներ, որոնց արդյունքները դեռ ամփոփված չեն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Armen says:

    գոնե մեկ կայացվաց մրցույթի տվյաները դրեք Գյումրու քաղաքապետարանի կայքի վրա( ով է մասնակցել, ով է հաղթել և ինչու), որ ձեզ հավատալ լինի պրն Եգանյան

  2. Hamlet says:

    Վովա Գասպարյանը մի շոուն չպրծած, մյուսն է սկսել, պարզվեց, որ ինքն էլ Վարդանիկի նման աստվածավախ է, բայց որ չասեց, որը ում զենքն է, լավ չարեց, մարդիկ ասում են, դրանց մի մասը իր պահեստից էր բերել ու տեցի կռուգից: Երբ երգիչն է վատ շոու անում դժգոհում են, որ մլիցեն է նույն գործով զբաղվում, լավ չէ, ամոթ է.

  3. Arkadi says:

    ապրի քաղաքապետարանը, թող ոստիկանությունը ռուլին նստով էդ անասուններին ռադ անի ու վարդանիկի գծերը տա քաղաքապետարանին

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031