Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի 2012 թվականի լավագույն կին մարզիկ Հռիփսիմե Խուրշուդյանը պատրաստվում է մայր դառնալ: Նրա եւ ծանրորդ Տարոն Թովմասյանի բալիկը լույս աշխարհ է գալու հուլիսին: Հռիփսիմեն դեռ չի ուզում հայտարարել` արո՞ւ զավակ է ունենալու, թե՞ աղջիկ (աստղերն այդպիսի սովորություն ունեն): Բայց դա իրականում էական չէ: Կարեւորը, որ առողջ երեխա լինի:
Aravot.am-ի հետ զրույցում Հռիփսիմեն ասաց, որ անհամբերությամբ սպասում է նաեւ այն ժամանակներին, երբ կվերադառնա մեծ սպորտ: Այդ օրվան անհամբերությամբ սպասում են նաեւ ծանրամարտի եւ նրա մարզասեր երկրպագուները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ