Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ի՞նչ իրավունք ունեք, ասեք՝ ինչի արեցիք». Հանձնաժողովի նախագահը «Բարեւ Երեւանի» ավագանու թեկնածուին (Տեսանյութ)

Մայիս 08,2013 15:16

2244 2242 2246Թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ավարտեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աղմկահարույց 8/8 տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկը:

Անվավեր ճանաչված 29 քվեաթերթիկներից երեքը քվեարկության արդյունքում վավեր ճանաչվեցին՝ մեկը «Առաքելության», մյուս երկուսը՝ ՀՀԿ-ի օգտին: Այդ քվեաթերթիկների վրա նշումները ընդունված «V» նշանով չէին, այլ՝ «x» եւ թարս «V» նշաններով: Հանձնաժողովի նախագահ Օլեգ Գրիգորյանը պնդեց, որ այդ նշաններով էլ ընտրողն իր հստակ կողմնորոշումը հայտնել է: Նրա հետ չհամաձայնեց «Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու թեկնածու Հակոբ Մկրտչյանը՝պնդելով. «Երկակի ստանդարտներ եք կիրառում»:

Օ. Գրիգորյանն էլ հակադարձեց. «Դուք ի՞նչ իրավունք ունեք, ասեք՝ ինչի արեցիք, դուք ասեք՝ լավ չեք արել, սխալ եք արել: Բայց դուք վեճ եք ստեղծում»:

Անվավեր քվեաթերթիկների մեջ կար նաեւ «Մարդ չկա» գրությամբ քվեաթերթիկ:

Վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ- ի՝ 111, ՀԱԿ-ի՝ 34, ՀՅԴ-ի՝ 38, «Բարեւ Երեւան» դաշինքի՝ 72 , ՀՀԿ-ի՝ 463 եւ ՕԵԿ-ի՝ 57 ձայները մնացին անփոփոխ:

Այսօր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երեկոյան քննելու է նաեւ ՀԱԿ-ի երկու դիմում՝ անվավեր ճանաչել 8/8 եւ 8/9 տեղամասերի քվեարկության արդյունքները, քանի որ նշված տեղամասում, որպես վստահված անձ է աշխատել ՀՀԿ ավագանու թեկնածու Մեսրոպ Մանուկյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031