Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյան. Երեւանը լյալյաներինը չէ (Տեսանյութ)

Մայիս 08,2013 14:56

Նախարարը Կոմայգին «մաքրելու» գործը շարունակելու է

 Երեւանի ավագանու նախկին թեկնածու, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը միանշանակ շարունակելու է Կոմայգու խնդիրը լուծել: Այսօր, այս մասին, կառավարության նիստից հետո ասաց նախարարը` պատասխանելով լրագրողների հարցերին: Հիշեցնենք,   որ նախընտրական քարոզարշավի ժամանակ պարոն Երիցյանը խոստացել էր, որ ընտրվելու դեպքում, Կոմայգու նույնասեռականներն ու տրանսվեսիստները չեն խանգարի անցորդներին ու հարակից շենքերի բնակիչներին, քանի որ այգին կլուսավորվեր մշտապես, կտեսանկարահանվեր, հետո նյութերը համացանցում տարածելով՝ այգին «կմաքրվի»:

Պարոն Երիցյանի խոսքերով` «Ես ասել եմ ու պնդում եմ`  Երեւանը երեւանցիներինն է, այլ ոչ թե` լյալյաներինը»: Հարցին, թե` ի՞նչ նկատի ունի նախարարը Երեւանը` երեւանցիներին ասելով, պարոն Երիցյանն ասաց` «Որ չամաչենք, որ երեւանցի ենք, որովհետեւ շատերը գյուղերից գալիս են այստեղ, հարստանում են, պաշտոնյա են դառնում, իրենց կամքն են թելադրում:Եթե ապրում են Երեւանում, ուրեմն Երեւանի կանոնները պիտի ընդունեն»:

Հարցին էլ, թե ինչո՞ւ է տարանջատում երեւանցուն հայաստանցուց, նախարարն ասաց` «Չեմ տարանջատում, ինչո՞ւ են ապարանցիները տարանջատում, ղարաբաղցիները տարանջատում, քյավառցիները տարանջատում, ես` երեւանցի, չպիտի՞ տարանջատեմ»: Դիտարկմանը, որ այդպիսի տարանջատումը բացասական իմաստով են ասում, օրինակ` ղարաբաղյան կլան, Արմեն Երիցյանն ասաց. «Չէ, կլան չեմ ասում, եկեք հպարտանանք, որ երեւանցի ենք, վա՞տ բան եմ ասում: Ցույց տվեք մի քաղաք Հայաստանում, որ ասենք` Ապարանում լինի երեւանցի քաղաքապետ, Քյավառում` երեւանցի քաղաքապետ, իսկ Երեւանում ինչի՞ չպիտի լինի երեւանցի քաղաքապետ»: Լրագրողի այն հարցին էլ`  այսինքն մի ժամանակ, որ Հայաստանը ղեկավարում էր ղարաբաղցին, դա վա՞տ էր, պարոն Երիցյանն ասաց. «Ես ավելի ներքեւի օղակները նկատի ունեմ, հայը ղեկավարում է Հայաստանը, Երեւանը՝ երեւանցին»:

«ՕԵԿ-ի մասնակցությունը ավագանու ընտություններին  Հանրապետականի հետ համագործակցության արդյո՞ւնքն է, որի մասին մամուլը շատ է գրել»,-լրագրողի այս դիտարկմանն էլ Արմեն Երիցյանն ասաց. «Չէ, այդպես չէ, կարծում եմ, եթե մենք համապատասխան ձայներ հավաքեինք, մենք էլ անդամներ կունենայինք ավագանիում»:

Արմեն Երիցյանի կարծիքով, իրենց հավաքած ձայները համապատասխանում են իրականությանը, իսկ թե ինչու այդքան քիչ հավաքեցին՝ նախարարը ծիծաղելով ասաց. «Երեւի վստահություն չենք ներշնչել, ինչ ասեմ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031