Վաղը Վանաձորում կմեկնարկի ազատ ըմբշամարտի` Խորհրդային Միության կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշամրցաշարը:
Միջազգային այս մրցաշարին, որն անցկացվում է արդեն 30-րդ անգամ, բացի հայաստանցիներից, մասնակցում են նաեւ Վրաստանի ըմբիշները: Սպասվում է, որ մրցավայր կժամանի նաեւ ՌԴ Կրասնոդարի երկրամասի թիմը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի որոշմամբ մեր հանրապետությունից յուրաքանչյուր քաշային կարգում հանդես են գալու հանրապետության վերջին առաջնությունների արդյունքով 10-ական լավագույնները, ինչը նրանց համար միջազգային մրցափորձ ձեռք բերելու լավ հնարավորություն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ