Լրահոս
Օրվա լրահոսը

Դոդոյի վերադարձը ոտնձգություններից կփրկի՞ զբոսայգին

Մայիս 08,2013 14:50

Արձանի բացումը դեռ չի կատարվել

  Նախկինում գրել ենք, որ Իջեւանի քաղաքային զբոսայգում հաճախ անասուններ են  արածում, ջարդվել են զբոսայգում տեղադրված շատ քանդակներ: Քաղաքային զբոսայգու տաղավարներում երբեմն հավաքվում են հարբեցողներ՝ միասին կոնծելու: Քաղաքային զբոսայգում տեղադրվել է Դոդոյի՝ Գուրգեն պապի արձանը: Դոդոն երկար տարիներ եղել է այգու պահակը եւ տարածքը զերծ է պահել անասունների մուտքից, այլ ոտնձգություններից: Նա արձանը կառուցվել է  մասնավոր միջոցներով, իջեւանցի քանդակագործ Արմեն Դավթյանի կողմից: Առաջիկայում կկատարվի արձանի հանդիսավոր  բացումը: Իջեւանցի բլոգեր  Վահագն Թամրազյանը Ֆեյսբուքի  «Ազատ Տավուշ» խմբում  գրել է. « Հուսանք, որ Դոդոյի վերադարձը կփոխի մարդկանց վերաբերմունքը այգու քանդակների, այգու եւ ընդհանրապես քաղաքի հանդեպ»:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031