Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյան. «Մեր ժողովուրդը չի հասկացել մեր հաղթանակի գինը»

Մայիս 08,2013 14:28
sasun miqayelyan

«Մենք Շուշիի Քյոսալարի բարձունքն էինք վերցնում, բարձունքը վերցնելու հետ մի հայ արծիվ Շուշվա վրա սավառնեց: Ասի տղերք`հայոց արծիվ Շուշին բերեց: Շուշին ազատագրվեց: Դրանից մի ժամ հետո վիրավորվել եմ: Էդ կարճ ժամանակահատվածն ա եղել իմ ուրախության հատվածը»,- այսօր «Հայելի» ակումբում Շուշիի ազատագրման օրերից իր հիշողությունները թարմացրեց լեգենդար հրամանատար Սասուն Միքայելյանը: Aravot.am-ը հետաքրքրվեց`ի վերջո ո՞ւմն են Շուշիի ազատագրման դափնիները, քանի որ այս օրերին անընդհատ երկու գեներալներ`Դարիբալթայանը եւ Կոմանդոսը անընդհատ Շուշիի ազատագրման սեփական սցենարներն են ներկայացնում`մեղադրանքներ հնչեցնելով ժամանակի քաղաքական իշխանության առաջին դեմքի հասցեին: Սասուն Միքայելյանն ասաց, որ ինքը հարգում է երկու գեներալներին էլ, բայց Շուշիի ազատագրումը ժողովրդի դափնիներն են, ղարաբաղյան պատերազմի հաղթանակը ժողովրդի պայքարի արդյունքն է. «Ընդհանուր հայ ժողովուրդն ա ազատագրել: Մեկը զենք ա վերցրել, մյուսը`գրիչ, մեկի տունը ցուրտ ա մտել, մեկի տունը հաց չի եղել: Ամեն մեկն իրա ձեւով կարողացել ա նպաստել»: Սասուն Միքայելյանին չի հետաքրքրում, թե ով ի՞նչ կերպ է ներկայացնում, բայց կարծում է, որ եթե Արկադի Իվանիչը`Կոմանդոսը, այն, ինչ հիմա է ասում, ասեր այն ժամանակ`հասկանալի կլիներ, բայց հիմա, քաղաքական այս ժամանակաշրջանում եւ վայրիվերումների մեջ`ընդունելի չէ:
Պարոն Միքայելյանը ցավում է, որ այսօր պատմությունն է սրբագրվում եւ մեր սերունդներին խեղաթյուրված պատմություն ենք թողնում`ճիշտ չներկայացնելով մեր հերոսներին: «Նորմալ ա, որոշ մարդիկ են ազատագրել Ղարաբաղը, որոնք ընդհանրապես տեղյակ չեն ոչ մի բանից»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հոպ says:

    …Միքայելյանը ցավում է, որ <<այսօր պատմությունն է սրբագրվում եւ մեր սերունդներին խեղաթյուրված պատմություն ենք թողնում`ճիշտ չներկայացնելով մեր հերոսներին…»:
    Համաձայն եմ, դու քո ավանդը ունես Արցախի հերոսամարտերում… բայց կա նաեվ մեդալի մյուս կողմը…
    դու եվ քո տղաները մեծ դերակատարում են ունեցել ընտրությունների արդյունքների խեղաթյուրմանը Հրազդանում…զինվազ մտնում էիք տեղամասերը եվ նկարել տալիս վերեվից պահանջվող թվերը… սա էլ պետք է իմանան սերունդները…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031