«Միանշանակ, թեեւ մարդիկ գնում են ոչ թե պետության եւ պետականության հիմքերը ամրապնդելու, այլ որոշ անհատների անձնական շահերը սպասարկելու համար»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին, ասաց «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
Նրա կարծիքով, ինչքան էլ իշխանությունները խախտում են արել, բայց այն մարդիկ, ովքեր համախոհ են իրենց կուսակցություններին, իրենց ձայնը տվել են: «Ընդդիմադիր ուժերի տարած արդյունքները ժողովրդի գնահատականն է եւ լինելով համաժողովրդական շարժման մեջ, խոսել են այդ սխալներից: Բայց դե իշխանությունն էլ հիմի կեղծիքները էն ձեւով ա տանում, որ մի քիչ դժվար ա բացահայտել: Բայց, որ վերցնենք 2009-ին ՀԱԿ-ը 69 հազար ձայն էր տարել… իրենց սխալի արդյունքն ա»: Սասուն Միքայելյանն այն կարծիքին է, որ քաղաքական դաշտում նոր ուժ է պետք: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`հավատո՞ւմ է ինքը Նիկոլ Փաշինյանին եւ կարող է նա լինել այդ նոր ուժի լիդերը: Սասուն Միքայելյանը հակադարձեց. «Տոնկիյ նամյոկ նա տոլստիյե օբստայատելստվա՞»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ