Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթևանների թվում շատ են միայնակ տարեցները (Տեսանյութ)

Մայիս 08,2013 13:55

1988-ի երկրաշարժից ի վեր Գյումրու տնակային ավաններում բնակվում են բազմաթիվ այնպիսի ընտանիքներ, որոնք պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Նրանց թվում շատ են երկրաշարժի հետևանքով բնակարան չկորցրած ընտանիքները, թեև նրանցից շատերը Խորհրդային Միությունում գործող կարգի համաձայն իրենց աշխատանքի վայրերում հաշվառված են եղել բնակարանային հերթերում: Նրանք այդ տարիներին բնակվել են վարձով տներում կամ գործարարնային հանրակացարաններում :

 «Շիրակ կենտրոնի» դիտարկումները ցույց են տալիս, որ նման կարգի անօթևանների շարքում զգալի թիվ են կազմում միայնակ և անժառանգ տարեցները: Ներկայումս նրանց մեծ մասն անօգնական վիճակում են կամ լավագույն դեպքում նրանց օգնում ու խնամում են հարևանները:

Այսօր ներկայացվող տեսանյութը 82-ամյա Գոհար Վարդանյանի մասին է, որն ավելի քան 40 տարի աշխատել է Լենինականի թեթև արդյունաբերության երբեմնի հզոր ձեռնարկություններից մեկում, սակայն չի ունեցել իր բնակարանը և ապրել է վարձով: Իսկ աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման կարգի համաձայն նա չի համարվում երկրաշարժից անօթևան դարձած և ենթակա չէ բնակարանային փոխհատուցման:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031