Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն մարդ պետք է թասիբ ունենա, իրա երկրից չգնա, մնա իրա երկրի մեջ». Ջիվան Գասպարյան

Մայիս 08,2013 13:29

Հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը չի թաքցնում իր համակրանքը Երևանի իշխանությունների նկատմամբ: Երևանի խնդիրների վերաբերյալ «Մեդիալաբը» մի քանի հարց ուղղեց Վարպետին:

– Պարոն Գասպարյան, ի՞նչը Ձեզ դուր չի գալիս այսօրվա երևանցիների մեջ:

– Ուզում եմ, որ մեր ժողովուրդը հայ մնա, աղջիկները հայ մնան` իրանց հագուստով, պահվածքով, կարգին հայի նման քայլեն: Եվրոպան թող մնա իրա տեղը, բայց Երևանը չպետք է խառնենք Եվրոպայի հետ, հայ աղջիկն ու հայ տղան պետք է բոլորովին ուրիշ լինեն: Տղաները նորմալ քայլեն փողոցով, ի վերջո, տղամարդ են:

– Ձեզ դո՞ւր է գալիս, որ հենց Տարոն Մարգարյանի կառավարման ժամանակահատվածում աղճատվում է պատմամշակութային ժառանգություն համարվող Երևանի Փակ շուկայի շենքը:

– Ես այդ հարցերին չեմ կարող պատասխանել, որովհետև չգիտեմ, թե ի´նչ է կատարվում, գաղափար չունեմ: Հիմա Փակ շուկան չգիտեմ ումն է, ինչ է, եթե մի բանից գաղափար չունեմ, ո՞նց պատասխանեմ: Մի թեթև լսել եմ ու չեմ ուզում անպատասխանատու հայտարարություններ անել: Իհարկե, քաղաքը պետք է մնա գեղեցիկ, շուկան պետք է մնա շուկա:

– Բայց կմնա՞, վստա՞հ եք:

– Ես վստահ եմ, որ կմնա:

– Այսօր Երևանում ամենուր քաղաքի դիմագծի աղճատման աշխատանքներ են ընթանում, ինչպե՞ս եք դա գնահատում: Ձեզ դո՞ւր է գալիս է, որ Երևանը բիզնեսմենների քմահաճույքին է ծառայում:

– Հիմա մասնավոր սեփականություն է: Կապիտալիստական սիստեմ է, ով ինչ ուզի` կանի: Սովետի ժամանակը չի, որ օրենքը բերեն` այստեղից այնտեղ իրավունք չունես, այստեղից այնտեղ իրավունք ունես: Իր սեփականությունն է, կուզի` առևտուր կանի, ինչ կուզի կանի:

– Գեղեցիկ Երևանն այդպե՞ս է լինում:

– Այդ օրենքներն ինձ համար խորթ են: Դուք այդ հարցերը տվեք քաղաքապետին:

– Որպես մտավորական Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ:

– Ես` որպես մտավորական, ասացի իմ կարծիքը: Ես չեմ այդ հարցերը լուծողը, չէ:

– Իսկ ինչո՞ւ մեր մտավորականների մեծ մասն այսօր չի բարձրացնում Երևանի խնդիրները: Դուք էլ ասում եք` ձեզ խորթ այս վիճակը, բայց նաև արդարացնում եք Երևանի իշխանություններին:

– Ի՞նչ իմանամ, թե ինչո´ւ չեն համախմբվում: Մտավորականները քիչ են այսօր: Այն մտավորականները, որ իսկական մտավորականներ են, նրանք էլ չեն երևում, որովհետև չի ստացվում, ինչ-որ մի պատճառ կա, ես չեմ հասկանում: Այսքան կուսակցություն որ լինի էս փոքր երկրի մեջ` 100-ից ավելի կուսակցություն, էդ երկրի վիճակը ո՞նց պետք է լինի քո կարծիքով: Թայֆա-թայֆա, սաղ բաժանվել են, ամեն մեկն իր թայֆեն ունի, իրա համար կուսակցություն է ստեղծել: Երկիրը բաժանել են ըստ իրանց կուսակցությունների, փոխանակ միանան, խելք խելքի տան, նստեն կլոր սեղանի շուրջն ու երկիրը գեղեցկացնեն: Ամեն մի փողոց, ամեն մի մայլա մի հատ կուսակցություն ունի, խանգարում են, ոչ թե օգնում են:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin J says:

    Սխալների ուղղում եմ արել , Կխնդրեմ, կարդացեք այս օրինակը

    Պարոն Աբրահամյան, էն որ “Առավոտը” միշտ էլ հետաքրքիր ու անաչառ է , դա փաստ է, բայց վերջերս հաճախ եմ կարդում Եվրոպայի “կեղտոտ” բարքերին ուղղված խոսքեր,”անմեղ” արտահայտություններ, զոր օրինակ վարպետ Ջիվանինը:Չեմ ցանկանում Եվրոպայի գովերգությամբ զբաղվել, սակայն լռելն էլ ճիշտ չի:1996-ի նոյեմբերին,Անմիջապես նախագահի ըտրություններից հետո ու պատճառով, ըտանիքով հեռացանք Տնից դեպի Եվրոպա:17 տարվա մեջ շատ մեծ գաղութ է հավաքվել ու կարող եմ հաստատ ասել, որ եվրոպահայերը մնացել են իրենց “հին”մենթալիտետի շրջանակներում, այսինքն համոզված եմ չեք մորացել 90-ականների մեր տեսակը: 16 տարի ընդմիջումից հետո եկա տուն ու ինչ տեսա, այսինքն չտեսա էն մեր Էրևանը,այլ տեսա մի նոր Երևան,դա մի կողմ, ուրիշ ցավոտ թեմա է:Տաքսիով շրջում էի երևանյան լճի մոտ նկատեցի մարդկանց կուտակումներ(ընտրությունների նման), հարցրեցի էս ինչ ա պատահել? Վարորդն էլ թե,”մսի առեվտուր ա , ախպեր ջան չգիտես”,ավելացնելով “էս էլ քեզ Եվրոպա: Հետո հասկացա բանն ինչումն է, հարցրի. “եղբայր ,Եվրոպա էղել ես?”, խորիմաստ պատասխանեց.”չէ, այ ախպեր, Աստված չանի” ու ավելացրեց “տո ուր ա մեզ տենց հնարավորություն ու բախտ?” Չեմ շարունակում ,հասկանալի է, ու լավ էլ ծանոթ թեմա է: Բայց էլի մի մեծ հարց անպատասխան է մնում. “ինչ մեղք ունի Եվրոպան մեր սուտի-օտարամոլության,տգեղ-վարքի(մեղմ ասած),տկլոր-հագուկապի,ծիծակ-քայլվածքի,իյըա-նայվացքի ու դեպրեսիվ հայացքի մեջ:Պրի չոմ ստե Եվրոպան, եղբայր? Դուք Եվրոպա էղել եք? Դուք Եվրոպայի կիրթ հասարակության,երիտասարդնրի հետ շփվել եք? Տեսել եք ինչպես են հագնվում, ինչ թեմաներից են խոսում, ինչ հետաքրքրություններ ունեն,ինչ գիտելիքներ ունեն? քանի լեզուների են տիրապետում?
    Շատ տխուր է երբ մարդիկ դատում են մյուսներին իրենց “բարձրությունից”:
    Կցանկանայի այս թեմայի շուրջ դեբատ ծավալել ու ակնկալում եմ ձեր օգնությունը: Ցանկությունս մեկն է.Լավից օրինակ վերցնենք! Թե չէ Անբարոյական-Եվրոպա, փչացած-Ամերիկա,հետամնաց-Ասիա, խուժան-Պարսկաստան… Լավ էլի, CAVA ասել Ֆրանսիացուն,մի հատ STOP ասել Ռուսու:
    Պատվիրաններում ասվում է. “Մի շնացիր(մեր առօրյան)…Սուտ վկայություն մի տուր(մեր ընտրությունները)…”
    ՈՒրիշն ինչ մեղք ունի Քո պարագայում, Եղբայր?

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031