Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսականները՝ Նիկոլ Փաշինյանին. «Ո՞ւր ա, թող մի օր գա էս տղերքի կողքին կանգնի» (Տեսանյութ)

Մայիս 08,2013 13:16

Այսօր ՀԱԿ-ականները ի պաշտպանություն Տիգրան Առաքելյանի եւ մյուս ակտիվիստների, Վճռաբեկ դատարանի առջեւ ակցիա էին կազմակերպել:

ՀԱԿ համախոհները մինչ կկայացվեր վճիռը, թեժ քննարկում էին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը, թե ո՞ւր է հիմա, որ այս տղաների կողքին չէ, չէ՞ որ նրանք շատ են պայքարել Նիկոլի համար:

«7-ի դատն է եղել, տղաները նրա կողքին են եղել, ինքը հիմա ո՞ւր է: Էսքան էս տղերքի դատն է լինում, ինչի՞ չի գալիս մի անգամ: Իրա համար չե՞ն պայքարել էս տղերքը, ամոթ չի՞ բա: Րաֆֆիի կողքը ինքը ժամանակ ուներ կանգնելու: Ես ամեն ուրբաթ եղել եմ ակցիաներին, իրան չեմ տեսել:Որտե՞ղ է, թող մի օր գա էս տղերքի համար, Րաֆֆիի համար ժամանակ ունի»,- մեզ հետ զրույցում ասաց կոնգրեսական Սոնա Մովսիսյանը:

Մեր հարցին՝ ձեզ համար ցավն այն է, որ նա հիմա Րաֆֆիի կողքն է կանգնած եւ կոնգրեսականների կողքին չէ, դրանո՞ւմ է խնդիրը՝ նա պատասխանեց. «Գիտեք ինչ կա, ես Մարտի 1-ին եղել եմ, գիշերը ժամը 4-ին տուն եմ գնացել, դատերին եմ եղել, բայց ինքը հիմա, որ էս տղերքի դատն ա, մի հատ չկա, ո՞ւր ա»: Մեր դիտարկմանը,որ Նիկոլ Փաշինյանը միշտ ԱԺ-ում բարձրացնում է ՀԱԿ ակտիվիստների հարցը՝ նա պատասխանեց. «Բարձրացնում է, բայց կներեք, թող մի անգամ գա: Նա ումի՞ց ա նեղացել, հարց եմ տալիս: Ես իրան որ տենամ, կհարցնեմ՝ ումի՞ց ես նեղացել՝ ժողովրդի՞ց: Արի մի օր կանգնի: Էս տղերքը չե՞ն պայքարել իրանց համար: Թող մի անգամ գա, իրա համար քի՞չ են պայքարել էս տղերքը: Չի կարելի այդպես: նեղանալը ո՞րն ա, ուրեմն դու նեղանում ես ժողովրդից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artak says:

    Այն ինչդուք արեցիք Նիկոլի հանդեպ, ՀԱԿ համակիր մամուլի միջոցով, հիմա էլ նրան ասել թե ինչու չի գալիս արդարացի չի….իսկ ինչու ԲՀԿ-ականները չեն գալիս, չէ որ դուք Նիկոլից առավել նրանց եք գնհատում……

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031