Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանրապետական պատգամավորը՝ ընդդիմության փոշիացած 40%-ի մասին

Մայիս 08,2013 13:11

Այսօր «Պոստսկրիպտում» մամուլի ակումբում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը վերլուծելով անցած երկու քաղաքական եւ մեկ քաղաքային ընտրությունները, հետեւյալ օրինաչափությունը նկատեց՝ իշխանությունը ստացավ 50-60 տոկոս ձայն: Ապա վերլուծելով նաեւ երրորդ՝ քաղաքային ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումները եւ իշխանությունների կողմից դրանց վերաբերյալ եղած արձագանքները, բանախոսը նկատեց, որ ընտրությունները Հայաստանում դառնում են ավելի ընկալելի եւ վստահելի ոչ միայն միջազգային դիտորդների, այլ նաեւ մեր ընտրողների համար: Այն, որ վերջին ընտրություններում վերահաշվարկների արդյունքներով խախտումները կազմում են 0,1%, ՀՀԿ ԳՄ անդամը լավ ցուցանիշ է համարում:

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտին եւ այդ դաշտին տրված 40% ձայներին, Գագիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ ընդդիմադիր դաշտում գործող որոշ կուսակցություններ ջանքեր ներդրեցին, որպեսզի ԲՀԿ-ն գործի ընդդիմադիր դաշտում, ինչի արդյունքում, ըստ բանախոսի, եղավ այն, որ ընդդիմադիր 40% ձայների բաշխումը ի վնաս այդ ուժի եղավ: Թեեւ անուն չհրապարակեց, բայց Մինասյանն ակնհայտորեն նկատի ուներ ՀԱԿ-ին, որը ավագանու ընտրություններում անգամ 6%-անոց շեմը չհաղթահարեց:

Ինչ մնում է «Բարեւ Երեւան» դաշինքին, հանրապետական պատգամավորի համոզմամբ, ընտրական գործընթացում այնպիսի անթույլատրելի սխալը, ինչպիսին էր անվանափոխությունը, հանգեցրեց նրան, որ սպասվածից քիչ ձայներ ստացավ այդ ուժը:

Այնուհետեւ խոսելով  նախօրեին կառավարության կազմում փոփոխված նախարարների մասին, Մինասյանն ասաց, որ նրանք բանիմաց եւ փորձառու գործիչներ են: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ կարդինալ փոփոխություններ կարող են լինել, որոնց մասին անընդհատ խոսում են իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները, գրեթե նույն կառավարության կազմով եւ նույն տնտեսական կուրսով: Մինասյանը չհամաձայնեց այդ դիտարկմանը, մատնանշելով կառավարության հետ տնտեսական բլոկում տեղի ունեցած փոփոխությունները, բայց փաստեց, որ միայն նոր դեմքերով չէ, որ պետք է նոր   ծրագրեր իրականացվեն:  Նա հիշեցրեց, որ դեռ իր երդմնակալության ժամանակ նախագահ Սարգսյանը խոսեց այն մասին, որ ժողովրդի ուղերձը իրեն տեղ է հասել  եւ որ  հենց եկող տարվա սկզբից արդեն յուրաքանչյուր բնակիչ իր մաշկի վրա կզգա կատարվելիք փոփոխությունների արդյունքը:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ ռեսուրսներով են այդ փոփոխությունները կատարվելու: Պարոն Մինասյանն ասաց, որ այն տնտեսական հաջողությունները, որոնք արձանագրվել են վերջին տարիների ընթացքում, թույլ են տալիս կատարել այդ փոփոխությունները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031